Միզերիա աղցան, ավանդական լեհական աղցան, պատրաստված է վարունգից և թթվասերից, որպես կանոն հրամցվում է մսի կամ ձկան հետ։

Միզերիա
mizeria
Միզերիայի բաղադրիչները
լեհական խոհանոց
Ծագում
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիրԼեհաստան Լեհաստան
Բաղադրամասեր
Հիմնականվարունգ, թթվասեր, աղ, պղպեղ, սամիթ
Հնարավորքացախ, մշկընկույզ,
 Mizeria Վիքիպահեստում

Աղցանի անվանումը առաջացել է ֆրանսիական misère բառից, որը նշանակում է աղքատություն, և արտահայտում է արհամարհանք լեհական արիստոկրատիայի կողմից դեպի այս գյուղացիական ավանդական ուտեստը։ Աղցանը պատրաստվում է թարմ վարունգի կտրատված շերտերից, թթվասերից, ավելացվում է աղ, պղպեղ և սամիթ։ Երբեմն ավելացվում է նաև քացախ, մշկընկույզ, շաքար և այլ համեմունքներ։ Այս պարզ բաղադրատոմսի մեջ, ինչպես նաև այլ ազգային ուտեստների դեպքում հանդիպում է բաղադրիչների փոփոխություններ։

Մեր օրերում միզերիան հրամցվում է նաև խորովածի հետ, այն շատ հեշտ է մեծ քանակություն պատրաստելու դեպքում։

Արտաքին հղումներ խմբագրել