Միզգին Այ (թուրքերեն՝ Mizgin Ay. հունիսի 22, 2000(2000-06-22)[1], Բաթման), ազգությամբ քուրդ թեթևատլետ, արագավազորդուհի, ով հանդես է գալիս 100 մ, 200 մ եւ 400 մ մրցատարածություններում՝ միջազգային մրցումներում ներկայացնելով Թուրքիան։

Միզգին Այ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 22, 2000(2000-06-22)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Բաթման

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Միզգին Այը ծնվել է 2000 թվականի հունիսի 22-ին Հարավարևելյան Թուրքիայում՝ Բաթման քաղաքում[2][3]։

Վազք մարզաձևով սկսել է զբաղվել դեռևս կրտսեր դպրոցական տարիքից։ Տասը տարեկան է եղել, երբ բացահայտվել է նրա առանձնահատուկ օժտվածությունը կարճ տարածություններում վազքի մեջ։ Երկու տարի անց նա մասնակցել է թեթևաթլետիկական մրցումների։ 2014 թվականին իր նվաճած ոսկե մեդալների թիվը հասցրել է վեցի՝ հաղթանակներ տանելով բոլոր մրցումներում, որոնց մասնակցել է։ 16 տարեկանում անդամագրվել է Fenerbahçe Athletics / Ֆեներբախչե աթլետիկս մարզական ակումբին[4]։

Կարիերա խմբագրել

Այը 2017 թվականին Նայրոբիում ( Քենիա) անցկացված թեթևաթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 100 մ[5] և բրոնզե մեդալ՝ 200 մ մրցավազքում[6]։ 2017 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած իսլամական համերաշխության խաղերում մեկական բրոնզե մեդալ է նվաճել 100 մ վազքում և 4 x 400 մ փոխանցումավազքում[4]։

2018 թվականին Ստամբուլում (Թուրքիա ) կայացած Բալկանյան թեթևաթլետիկական մարզադահլիճային 23-րդ առաջնությունում 60 մ մրցատարածությունն անցնելով 7,38 վայրկյանում՝ գրավել է առաջին տեղը միաժամանակ սահմանել մինչև 20 տարեկանների նոր ազգային ռեկորդ[4]։

2019 թվականին Էրզրում քաղաքում անցկացված սպրինտի և փոխանցումավազքի միջազգային գավաթի խաղարկության մրցումներում 100 մ մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ[7]։

2020 թվականին Ստամբուլում (Թուրքիա ) կայացած Բալկանյան թեթևաթլետիկական մարզադահլիճային առաջնությունում արծաթե մեդալի է արժանացել՝ 60 մ մրցատարածությունում գրավելով երկրորդ տեղը[8][2]։

Անձնական լավագույն ցուցանիշները խմբագրել

Մրցաձևը Արդյունքը Մրցավայրը Ամսաթիվը
100 մ 11.57 վրկ. (քամի՝ +1.3 մ/վ)   Քենիա, Նայրոբի 13 հուլիսի 2017թ
200 մ 23.76 վրկ. (քամի՝ -0.7 մ/վ)   Քենիա, Նայրոբի 16 հուլիսի 2017թ
400 մ 54.37 վրկ.   Թուրքիա, Անկարա 24 օգոստոսի 2016թ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 «Mizgin Ay Batmanlıların göğsünü kabarttı». Haber 7 (թուրքերեն). 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Mizgin Ay» (թուրքերեն). Eurosport. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Mizgin Ay». Türk Sporu (թուրքերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Wesley Botton (2017 թ․ հուլիսի 13). «Report: Girls' 100m – IAAF World U18 Championships Nairobi 2017». Iaaf.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  6. Jon Mulkeen (2017 թ․ հուլիսի 16). «Report: Girls' 200m – IAAF World U18 Championships Nairobi 2017». Iaaf.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  7. «100 metrede altın madalyanın sahibi: "Mizgin Ay"». Türk S>poru (թուրքերեն). 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Milli atlet Mizgin Ay'dan gümüş madalya». Fanatik (թուրքերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզգին Այ» հոդվածին։