Մթություն (խավար), ի տարբերություն պայծառության այն տեսանելի լույսի հարաբերական բացակայությունն է, պայծառության հակադիր հասկացությունը։ Մթության երևույթը հանգեցնում է գունային սպեկտրում սև գույնի առաջացմանը։ Երբ լույսը բացակայում է ցուպիկները և սրվակները աչքի ներոսում չեն խթանվում, արդյունքում լուսընկալիչ բջիջները ոչ մի արձագանք չեն ուղարկում ուղեղ, ինչպես օրինակ երբ գրգռվում են որոշակի հաճախաությամբ և ալիքի երկարությամբ լույսից։ Վատ լուսավորության ժամանակ աչքի ընկալութնակությունը դառնում է ախրոմատիկ, իսկ մթության դեպքում սև։ Մթության նկատմամբ ունեցած զգացմունքային ընկալումը շատ մշակույթներում կարևոր նշանակություն ունի։

Լույսը լուսավորում է թփի մի մասը։ Այնեղ որտեղ լույսը չի արտացոլվում մթություն է։

Գիտության մեջ խմբագրել

Մուգ (մութ) օբյեկտները կլանում են ֆոտոնները, այդ պատճառով էլ մյուս օբյեկտերի հետ համեմատած պայծառ չեն։ Օրինակ, փայլատ սև ներկը գրեթե չի անդրադարձնում տեսանելի լույսը և թվում է մուգ, իսկ սպիտակ գույնը անդրադարձնում է գրեթե ողջ երևացող լույսը, այդ պատճառով էլ թվում է պայծառ[1]։

Սակայն գույնը չի կարող կլանվել անսահման։ Ցանկացած էներգիա, այդ թվում նաև տեսանելի լույսը, չի կարող ստեղծվել ոչնչից կամ ահետանալ, հնարավոր է միայն էներգիայի մի տեսակից մյուսի փոխակերպումը։ Տեսանելի լույսը կլանող օբեկտների մեծ մասը, էներգիան արձակում են ինֆրակարմիր ճառագայթների տեսքով[2]։ Այսպիսով չնայած օբեկտի արտաքինից մուգ է, շատ հավանական է, որ այն պայծառ է այլ հաճախության վրա, որը մարդու համար տեսանելի չէ։

Տարածության մութ հատվածն ունի լույսի սահմանափակ աղբյուրներ, այդ պատճառով էլ առարկաները դառնում են դժվար տեսանելիː Լույսի և խավարի հաջորդաբար փոխորինումը (գիշեր և ցերեկ) որոշ տեսակների մոտ առաջացրել է մթության հանդեպ Էվոլուցոն ադապտացիա։ Երբ ողնաշարավոր կենդանիները, այդ թվում նաև մարդը, հայտնվում են մութ տարածքում, նրանց աչքերի ծիածանաթաղանթը լայնանում է, ինչը նպաստում է աչքի կողմից լույսի ավելի մեծ քանակի ընկալմանը և բարելավում է գիշերային տեսողությունը։ Բացի դրանից մթության ադապտացիայի ժամանակ, մարդկային աչքի լույսի դետեկտորները (ցուպիկները և սրվակները) սկսում են գեներացնել ավելի քիչ սպիտակ ռոդոպսին։

Մթության գիտական չափ է Բորթլի երկնքի մթության սանդղակը, ըստ որի չափում են գիշերային երկնքի և երկնակամարի որոշակի տարածքում առանձին աստղերի պայծառությունը և ըստ որի կարելի է համեմատել երկնային օբյեկտների դիտողականությունը այդ տարածքներում։

Մշակույթի մեջ խմբագրել

 
Միքելանջելո, «Լույսի և խավարի բաժանումըː Սիքստինյան կապելլայի առաստաղ

Պոեզիայում և կրոնում խմբագրել

Արևմտյան աշխարհում մթությունը որպես պոետիկ տերմին կարող է նշանակել վհատություն, չարություն կամ այլ բան։ Կրոնական տեքստերում մթությունը հաճախ օգտագործվում է, պատմվածքի կարևորությունը ընդգծելու համար։ Աստվածաշնչում մթությունը տաս երկնային աղետներից նախավերջինն է[3]։

Չինական փիլիսոփայության մեջ ինը ծառայում է կանացի տայ-ցզի մաքրության արտացոլման համար և ներկայացնում է նրա մութ հատվածը։

Մթության օգտագործումը որպես արտահայտչական մեթոդ ունի հնագույն մնայուն սովորությներ։ Շեքսպիրը ստեղծագործելով 16-ից 17-րդ դարերում, իր կերպարներից մեկին անվանել է «մթության իշխան» (Արքա Լի)), ինչպես նաև գրել է մութ ծնոթների մասին, որոնք խժռում են սերը (Միջամառային գիշերվա երազ)[4]։

Հին անգլերենում կար երեք բառ, որ մթություն էր նշանակում ՝ heolstor, genip և sceadu[5]։ Heolstor նաև նշանակում էր «թաքստոց», հետագայում դարձել է holster («կոբուր»)։ Genip նշանակում էր «մշուշ», այն այլևս չի կիրառվում։ Հոլանդերենում դեռևս գործվում է in het geniep, ինչը թարգմանվում է որպես «գաղտնիք»։ Sceadu-ն դարձել է «shadow» (ստվեր) և դեռևս օգտագործվում է։ Dark (մթություն) բառը առաջացել է deorc բառից[6]։

Կերպարվեստ խմբագրել

 
Կարավաջոն «Մատթեոս առաքյալի կոչումը» պատկերելիս մթությունն օգտագործում է լուսաստվեր ստանալու համար

Մթությունը օգտագործվում է նաև կերպարվեստում, լույսի ընդգծման կամ ցայտերանգման համար։

Մթություն ստանալու համար խառնում են տարբեր գունավոր ներկեր, քանի որ յուրաքանչյուր գույն կլանում է լույսի որոշակի հաճախություն։ Տեսականորեն երեք հիմնական կամ երկրորդական գույների խառնուրդը կլանում է տեսալնելի ամբողջ լույսը և ստեղծում է սև գույնը։ Սակայն գործնականում դժվար է խուսափել այդ խառնուրդի շագանակագույն ստացվելուց։

Բացի այս ամենից մթությունը կարող է օգտագործվել նաև նկարչության մեջ առաջատար գծեր ստեղծելու կամ դատարկություն ստանալու համար։ Ստվերների օգտագործումը մեծացնում է նկարի հեռանկարները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mantese, Lucymarie (March 2000)։ «Photon-Driven Localization: How Materials Really Absorb Light»։ American Physical Society։
  2. Dr. Denise Smith «Exploring the Electromagnetic Spectrum: The Herschel Experiment» (powerpoint)։ Space Telescope Science Institute։ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. BibleGateway.com
  4. Shakespeare, William. «The Complete Works». The Tech, MIT. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Mitchell, Bruce; Fred C. Robinson (2001). A Guide to Old English. Glossary: Blackwell Publishing. էջեր 332, 349, 363, 369. ISBN 0-631-22636-2.
  6. Harper, Douglass (2001 թ․ նոյեմբեր). «Dark». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.