Մեր նախորդ շրջանի բանաստեղծները

Հովհաննես Թումանյանի հոդված

«Մեր նախորդ շրջանի բանաստեղծները», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրման է հանձնվել 1899 թվականին, սակայն գրաքննությունն արգելել է տպագրությունը[1]։

Մեր նախորդ շրջանի բանաստեղծները
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1899 թվական
ՎիքիդարանՄեր նախորդ շրջանի բանաստեղծները

Պատմություն

խմբագրել

«Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» հոդվածն անավարտ է, տպագրության է հանձնվել «Տարազ» շաբաթաթերթին, շարվել է, սակայն գրաքննությունն արգելել է տպագրությունը։ Առաջին անգամ Վրացական ԽՍՀ Պետական կենտրոնական արխիվում պահվող[2] «Տարազ» շաբաթաթերթի առանձնատիպից տպագրվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորի 61-63-րդ էջերում։

Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի 6-րդ հատորում արտատպվել է «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորից։

Թումանյանը հոդվածն սկսել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից հատվածով։ Հիշատակվում են նաև Սմբատ Շահազիզը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Մեսրոպ Թաղիադյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 590–591.
  2. Ֆոնդ № 114 (480) գործ № 1511, էջ 3
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մեր նախորդ շրջանի բանաստեղծները