Մերսեդես Լամբրե
Մերսեդես Ռոդրիգես Լամբրե (իսպ.՝ Mercedes Rodríguez Lambre, հոկտեմբերի 5, 1992, Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, պարուհի և մոդել:
Մերսեդես Լամբրե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1992 (28 տարեկան) |
Ծննդավայր | Լա Պլատա, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Ընտրանի | Վիոլետտա, Տինի․ Ֆիլմ և Heidi, bienvenida a casa? |
ԿենսագրությունԽմբագրել
Մերսեդես Լամբրեն ծնվել է հոկտեմբերի 5-ին 1992 թվականին Բուենոս Այրես նահանգի Լա Պլատա քաղաքում, որտեղ նա սկսել է զբաղվել երգով և պարով: Նա սովորել է դերասանական արվեստ Լիտո Կրուսի, Գաստոն Մարիոնի, Աուգուստո Բրիտեսի և Մոնիկա Բրունի հետ միասին: Չորս տարվա ընթացքում նա Լա Պլատայում երգի դասեր է վերցրել պրոֆեսոր Գաբրիել Գյանգրանտեի մոտ:
Մերսեդեսը նաև ուսումնասիրել է ջազ, փողոցային և իսպանական պարեր[1]:
17 տարեկանում նա դարձել է մոդել, պայմանագիր է կնքել Utilísima estilo հետ: Կարիերան հեռուստատեսությունում սկսվել է «Վիոլետա» հեռուստասերիալից (2012 թվականին):
Լյուդմիլայի դերի համար երիտասարդական հեռուստասերիալի Disney ալիքում «Վիոլետա»-ն արժանացել է Kids' Choice Awards մրցանակի «Իմ սիրած ոճրագործ» կատեգորիայում (2012)[2][3]: 2016 թվականին կկայանա «Տինի: Վիոլետայի նոր կյանքը» ֆիլմի պրեմիերան: Ինչպես նաև սկսվեց «Հեյդի բարի գալուստ տուն» սերիալի նկարահանումները: Սերիալի պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի մարտին: Ինչպես նաև մասնակցում են «Կարդենիո» պիեսայի մեջ:
Անձնական կյանքԽմբագրել
2011-2012 թվականներին, նա հանդիպել է իսպանիացի դերասան և երգիչ Պաբլո Էսպինոզանի հետ: 2012-2015 թվականներին, նա հանդիպել է Մեքսիկայի դերասան և երգիչ Կսաբիոն Պոնսե Դե Լեոնի հետ[4]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Mercedes Lambre» (իսպաներեն)։ www.jorgegalli.com.ar։ Վերցված է 2014-04-20
- ↑ «Disney Channel presenta a los protagonistas de Violetta»։ Cine3.com (Spanish)։ 2011-12-22։ Վերցված է հունիսի 1, 2012
- ↑ Nickelodeon — Kids' Choice Awards Argentina 2012 — Ganadores
- ↑ «Pablo Espinosa y Mechi Lambre, de ‘Violetta’, ¡salen juntos!» (իսպաներեն)։ www.revistacomotu.com։ October 2012։ Վերցված է 2014-06-24