Մերջիմեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից հյուսիս-արևելք, Մեծկերտ գյուղաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, Փերի գետի աջակողմյան վտակներից մեկի երկու ճյուղերի միջև։

Գյուղ
Մերջիմեկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մերջիմեկ (Աշխարհ)##
Մերջիմեկ (Աշխարհ)

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Մեռճիմեք, Մերճիմեկ, Մերճիմեք, Մերճումեկ, Մերճումիկ, Մերջամեկ, Մերջեմեկ, Մերջումեկ։

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը լեռնային էր։

Պատմություն խմբագրել

Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 6 տուն հայ, 4 տուն այլազգի, 1893 թվականին՝ 32 տուն հայ, 8 տուն այլազգի, իսկ 1914 թվականին՝ 9 տուն հայ և 4 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործություն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մերջիմեկն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 808

Աղբյուրներ խմբագրել