Մերուժան Մարգարյան

հայ ազատամարտիկ

Մերուժան Գրիգորի Մարգարյան (հունվարի 17, 1941(1941-01-17), Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 1994(1994-01-21)), ազատամարտիկ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ուսանողական կամավորական ջոկատի հրամանատար և «Արցախին օգնություն» բարեգործական միության նախագահ (1988)։ Մանկավարժական գիտությունների թեկնածու (1979), դոցենտ (1991)։ Սպորտի վարպետ, դասական ոճի ըմբշամարտի ՀԽՍՀ և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։

Մերուժան Մարգարյան
Ծնվել էհունվարի 17, 1941(1941-01-17)
ԾննդավայրԱշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 21, 1994(1994-01-21) (53 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ

Գործունեություն խմբագրել

Մերուժան Մարգարյանը ծնվել է Թալինի շրջանի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) Աշնակ գյուղում։ 1958-1961 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1968 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մասնակցել է բազմաթիվ առաջնությունների, իսկ 1965 թվականին դարձել է ԽՍՀՄ ըմբշամարտի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի։ 1968 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1991 թվականից եղել է ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչի տեղակալ։

1988-1994 թվականներին մարդասիրական օգնություն է առաքել Արցախ, ուսանողական կամ ՀՀԴ կուսակցության Թալինի կամավորական ջոկատների կազմելուն մասնակցել ԼՂՀ Հադրութի (Ծամձոր, Խծաբերդ, Ջրաբերդ), Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[1]։ Մահացել է 1994 թվականին, Արցախի Ֆիզուլիի շրջանի Կարախանբեկլու գյուղում[2]։

Հիշատակ խմբագրել

Աշնակի միջնակարգ դպրոցում Մարգարյանի անունով կոչվել է դասարան, գյուղում տեղադրված է նրա հիշատակը հավերժացնող հուշահամալիր (քանդակագործ՝ Հ. Դավթյան, ճարտարապետ՝ Մ. Հարությունյան)։

Պարգևներ խմբագրել

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։

Գրականություն խմբագրել

  • Հակոբյան Ս., Գոտեմարտ, Ե., 1994, Մուրադյան Ա., Ձոն թալինյան ազատամարտիկներին, Ե.. 1999։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։