Մերի Ֆրենսիս Գաններ (անգլ.՝ Mary Frances Gunner, նոյեմբերի 9, 1894(1894-11-09), Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ - անհայտ), ամերիկացի դրամատուրգ և Բրուքլինի համայնքի ղեկավար։

Մերի Ֆրենսիս Գաններ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1894(1894-11-09)
ԾննդավայրԼեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍուֆֆերն Ավագ Դպրոց, Միդլբերի քոլեջ, Հովարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ, համայնքի ղեկավար և գրող
ԱշխատավայրYWCA շենք
ԱնդամությունԳունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա
 Mary Frances Gunner Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մերի Ֆրենսիս Գանները ծնվել է ԱՄՆԿենտուկի նահանգի Լեքսինգտոն քաղաքում, մեծացել՝ Հիլբարնում։ Նրա ծնողները՝ Ռև. Բըրն Գանները և Սեսիլի Սավերի Գաններ, Ալաբամայից էին[1], որտեղ նրանք վարում էին ակտիվ հասարակական կյանք. նրա հայրը Ազգային Անկախության հավասար իրավունքների լիգայի փոխնագահան էր, մայրը՝ ուսուցչուհի էր, և եղել է Կանանց ակումբների ֆեդերացիայի պետական կայսրության նախագահը[2]։ Նրա պապը՝ Վիլիամ Սավերին, Թալլադեգա քոլեջի հիմնադիրն էր[3]։

Ավարտել է Սաֆֆերենի ավագ դպրոցը, որպես դասարանի միակ սևամորթ աղջիկ, ինչպես նաև մեծ վարկանիշ է վայելել դասարանում[4]։ Ընդունվել է Միդդլբերիի քոլեջ[5]։ Վերջինս ընդունվել է նաև Հովարդի համալսարան, և այնտեղ էլ եղել է Գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցացիայի աշխատակից[6]։ 1923 թվականին քաղաքագիտության ոլորտում Կուլումբիայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, պաշտպանելով «Բրուքլինի սևամորթ կանանց զբաղվածության խնդիրները» թեզը[7]։

Կարիերա

խմբագրել

Մերի Ֆրենսիսի Գանները աշխատել է Աշխարհի երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայում (ԱԵԿՔԱ), իսկ 1921[8] թվականից հետո Բրուքլինի[9] ԱԵԿՔԱ-յի Աշենդում[10]։ Նա նաև դասավանդել է Նյու Յորքի դպրոցներից մեկում[11]։ Գանները 1938 թվականից 1950 թվականը եղել է Նյու Յորքի պետական զբաղվածության ծառայության մասնաճյուղի կառավարիչ[12]։ Նա նաև ակտիվ էր Կանանց քոլեջի ազգային ասոցիացիայում[13]։

Նրա հանդեսը՝ Կանանց լույսը (1924), ներառում է պատմությունները այնպիսի աֆրոամերիկացի հերոսուհիների մասին, ինչպիսիք են Հարիեթ Թաբմենը, Ֆաննդի Ջեքսոն Քոփփինը և Ֆիլլիս Ուիտլին[14]։

Անձնական կյանք

խմբագրել

Մերի Ֆրենսիս Գանները 1946 թվականին ամուսնացել է Ջերրի վան Դանքի հետ, ով նույնպես Հիլլբարնից էր[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Angela Jones, African American Civil Rights: Early Activism and the Niagara Movement (ABC-Clio 2011): 220. ISBN 9780313393600
  2. "Hillburn, N. Y." New York Age (July 24, 1943): 9. via Newspapers.com 
  3. Sallie L. Powell, "Byron Gunner", in Gerald L. Smith, Karen Cotton McDaniel, and John A. Hardin, eds., The Kentucky African American Encyclopedia (University Press of Kentucky 2015): 219-220. ISBN 9780813160665
  4. "Miss Mary Frances Gunner" The Crisis (October 1911): 235-236.
  5. Middlebury College, "Students", Catalogue (1915): 133.
  6. Howard University Yearbooks, The Mirror (1915): 39.
  7. Sallie L. Powell, "Mary Frances Gunner", in Gerald L. Smith, Karen Cotton McDaniel, and John A. Hardin, eds., The Kentucky African American Encyclopedia (University Press of Kentucky 2015): 220. ISBN 9780813160665
  8. "Ashland Branch Y to Have New Secretary" New York Age (September 10, 1921): 8. via Newspapers.com 
  9. Bernard L. Peterson, ed., Early Black American Playwrights and Dramatic Writers (Greenwood Publishing 1990): 93. ISBN 9780313266218
  10. "Whites Kinder in Attitude Towards Negroes is Claim; Frances Gunner, Colored Secretary of YWCA, Sees Improved Race Relations" Bridgeport Telegram (February 13, 1928): 3. via Newspapers.com 
  11. Catalogue of Officers and Students of Middlebury College (Middlebury College 1917): 453.
  12. "Servants Scarce and Expensive As Result of Wartime Pay Rates" Brooklyn Daily Eagle (June 23, 1946): 10. via Newspapers.com 
  13. Linda M. Perkins, "The National Association of College Women: Vanguard of Black Women's Leadership and Education, 1923-1954" Journal of Education 172(3)(1990): 68.
  14. Lurana Donnels O'Malley, "Spirits in Black and White: Ethiopia as the Black Columbia in African American Pageantry" in Graley Herren, ed. Text & Presentation 2015 (MacFarland 2016): 144-146. ISBN 9781476624730
  15. "Frances Gunner Weds Jerry Van Dunk on Fri. By Rev. Stark" New York Age (February 16, 1946): 7. via Newspapers.com 
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ֆրենսիս Գաններ» հոդվածին։