Մերի Փոփինսը վերադառնում է

Մերի Փոփինսը վերադառնում է (անգլ.՝ Mary Poppins Comes Back), Մերի Փոփինսի մասին Պամելա Թրևերսի երկրորդ գիրքը։ Գրվել է 1935 թվականին։

Մերի Փոփինսը վերադառնում է
անգլ.՝ Mary Poppins Comes Back[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՊամելա Թրևերս[1]
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներՄերի Փոպինս
ՆկարազարդողՄերի Շեպարդ
Հրատարակվել է1935[1]
ՇարքՄերի Փոպինս
ՆախորդՄերի Պոպինս (գիրք)
ՀաջորդMary Poppins Opens the Door?

Սյուժե

խմբագրել

Օդապարուկը, որը բաց էին թողել Ջեյնը, Մայքլը և զբոսայգու պահակը, հրաշքի միջոցով դառնում է Մերի Փոփինսը։ Նա, ինչպես միշտ, հայտնվում է անհայտ տեղից և միանգամայն անսպասելի։ Ինչպես միշտ, նա այնքան գեղեցիկ է և խիստ, ուշադիր և կոկիկ։

Կերպարներ

խմբագրել
  • Մերի Փոփինս, գրքի գլխավոր հերոսուհին։ Լուրջ, խիստ կին է, Ջեյն և Մայքլ Բէնքսերի դաստիարակչուհին։ Չնայած արտաքին խստությանը և անգամ բծախնդրությանը` նա զուրկ չէ երևակայությունից, հեգնանքից, բարությունից, անմիջականությունից և կախարդանքից։
  • Ջեյն Քերոլայն Բէնքս, 8 տարեկան աղջիկ, տեր և տիկին Բէնքսերի դուստրը։ Կողմնորոշվող, հետաքրքրասեր, երբեմն` անգամ հպարտ, սակայն բարի և ուշադիր է։
  • Մայքլ Ջորջ Բէնքս, Ջեյնի փոքր եղբայրը, 6 տարեկան տղա։ Զվարճալի, չարաճճի, աղմկոտ երեխա է, քաղցրակեր։ Զուրկ չէ հետաքրքրասիրությունից և երբեմն անգամ` սրտաշարժությունից։
  • Ջոն և Բարբի Բէնքսեր, երկվորյակներ։ Ընտանիքի ամենակրտսեր երեխաներից երկուսը։ Զվարճալի և կռվարար են, միևնույն ժամանակ` շատ բարի և հոգատար։
  • Աննաբել Բէնքս, տեր և տիկին Բէնքսերի կրտսեր դուստրը։ Գրքում նկարագրվող իրադարձությունների ժամանակ նա մի քանի ամսական է։
  • Պարոն Ջորջ Բէնքս, Ջեյնի, Մայքլի, երկվորյակների և Աննաբելի հայրիկը։ Բանկի աշխատող է։ Խիստ մարդ է, բայց երբեմն ուրախ և հուզված տրամադրությամբ է լինում։
  • Տիկին Կլարա Բրիլլ, Բենքսերի ընտանիքի խոհարար։ Չի սիրում Մերի Փոփինսին։
  • Էլին, Բենքսերի ընտանիքի աղախինը։ Շատ է սիրում, երբ երեխաների տեսքն անթերի է։
  • Ռոբերտսոն Էյ, ընտանիքի աշխատող։ Նրան չի սիրում պարոն Բենքսը։ Երբեմն օգնում է հարևաններին, սակայն ավելի հաճախ հոգնածությունից քնում է` որտեղ որ պատահի։
  • Տիկին Յումիֆիա Էնդրյու, արտաքինից ծեր կին։ Ընտանիքի նախկին դայակը։ Ծուռ քթով կին է` ֆետրե գլխարկով։ Ինքնահավան է, կոպիտ և խիստ։ Ունի Կառուզո անունով արտույտ։ Արտույտին գցում է վանդակի մեջ, ինչի համար էլ Մերի Փոփինսը պատժում է նրան` հրաշքով նրան վանդակի մեջ գցելով և Կառուզոյի օգնությամբ նրա հետ օդում սալտո անելով։ Դրանից հետո տիկին Էնդրյուն առհասարակ անհետանում է։
  • Պահակ, այգու պահակ, չափազանց անհամբեր և «ճիշտ» մարդ։ Երբ նրա վրա բարկանում են կամ էլ նա զարմանում է, ապա ասում է`«Իմ բախտը երբեք չի բերում, անգամ երբ որ ես փոքրիկ տղա էի» կամ «Երբեք այդպիսի բան չեմ տեսել մանկությունից հետո»։ Շատ է սիրում կազմակերպվածություն և ցանկանում է Մերի Փոփինսի վերաբերյալ զեկույց գրել քաղաքապետ Լորդին։ Չնայած այդ ամենին` շատ է սիրում երեխաներին և օդապարուկ բաց թողնել։
  • Պառավ, օդապարուկների ծեր վաճառող, որոնց վրա գրված են գնողների անունները։ Խորամանկ, սակայն խելացի փոքրիկ պառավ հունական ընկույզի նմանվող դեմքով։
  • Նելեյ, մարմարե արձան` մի տղայի և դելֆինի հետ։ Մերի Փոփինսի ընկերոջ` ջրային արքայի ուրախ որդի է։ Մերի Պոպենսի շնորհիվ կենդանացած արձան է։ Սիրում է գիրք կարդալ մարդկանց մեջքի հետևում, անգիր գիտի «Ալիսան հրաշքների աշխարհում», «Այն, ինչ պետք է իմանա Իրական Լեդին», համարյա ամբողջ «Ռոբինզոն Կրուզոն» և «Ուրախ նկարները»։
  • Ճոճանակի աշխատող, Մերի Փոփինսի ընկերը։ Ճոճանակներ է աշխատացնում։

Էկրանավորում

խմբագրել

«Մերի Փոփինս, ցտեսություն», խորհրդավոր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1983 թվականին, ըստ Վլադիմիր Վալուցկու սցենարի, ռեժիսորը Լեոնիդ Կվինիխիձեն է, նկարահանվել է Մոսֆիլմ կինոստուդիայում։ Մերի Փոփինսի դերում խաղում է Նատալյա Անդրեյչենկոն։

«Մերի Փոփինսը վերադառնում է» (անգլ.՝ Mary Poppins Returns), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռոբ Մարշալը։ Ֆիլմն ստեղծվել է Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից։ Վարձույթի է հանվել 2018 թվականի դեկտեմբերի 19-ից։ Մերի Փոփինսի դերում է Էմիլի Բլանտը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել