Մերի Վագներ (անգլ.՝ Mary Wagner, փետրվարի 12, 1974(1974-02-12), Նանայմո, Regional District of Nanaimo, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), քաղաքացիական ակտիվիստ, ընդդեմ աբորտային շարժման մասնակից, իրավապաշտպան, խղճի բանտարկյալ։ Բազմամյա գործունեության ընթացքում Վագները համոզել է ավելի քան հարյուր հղի կանանց հրաժարվել աբորտից[1]։ Խաղաղ ցույցերի մասնակցելու համար նա դատապարտվել է վեց տարվա բանտարկության[2], այլ աղբյուրների համաձայն՝ չորսուկես տարվա[3]։

Մերի Վագներ
անգլ.՝ Mary Wagner
Ծնվել էփետրվարի 12, 1974(1974-02-12) (50 տարեկան)
ԾննդավայրՆանայմո, Regional District of Nanaimo, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունակտիվիստ, բանասեր, անգլերենի գիտակ և վիպասան

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Մերին ծնվել է Ֆրենկի և Ջեյն Վագներների կաթոլիկ ընտանիքում, եղել նրանց տասներկու երեխաներից երրորդը, որոնցից հինգը որդեգրված երեխաներ էին։ Մայրը տառապում էր ծանր հղիությամբ, բայց, ըստ Մերիի, «միշտ ուրախ էր, սեր և զոհողություն էր ցուցաբերում արգանդում գտնվող յուրաքանչյուր երեխայի համար»։ Մերի Վագներն ավարտել է Վիկտորիայի համալսարանը, որտեղ սովորել է անգլերեն գրականություն ու ֆրանսերեն և ստացել արվեստի բակալավրի աստիճան։ Նա մի քանի ամիս ապրել է Ֆրանսիայում` աշխատելով քրիստոնեական կազմակերպությունում, որը հոգ էր տանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ[4]։

Վագներն աշխատել է հղի կանանց ճգնաժամային կենտրոնում[5]։

Գործունեությունը կլինիկաներում

խմբագրել

Մերի Վագներին ոստիկանությունը առաջին անգամ ձերբակալվել է 1999 թվականին Վանկուվեր քաղաքի բժշկական կլինիկայում, որտեղ նա համոզել է 16-ամյա հիվանդին հրաժարվել աբորտից և աշխատակազմի խնդրանքով հրաժարվել է լքել շենքը[5][6]։

Ըստ Մերի Վագների` «կյանքի համար պայքարի» շարժմանը մասնակցելու համար ինքը ոգեշնչվել է Մայր Թերեզայի և Թերեզ Լիզյոացու աշխատանքներով, իր ծնողների ազդեցությամբ և Տորոնտոյից «կյանքի համար պայքարի» շարժման մասնակից Լինդա Գիբբոնսի (անգլ.՝ Linda Gibbons) հետ ընկերությունից։ Վագները իր կենսագրության կարևոր դրվագ է համարում 2000 թվականին Նյու Յորքում «կյանքի համար պայքարի» շարժման մասնակից ամերիկացի Ջոան Էնդրյուս Բելի (անգլ.՝ Joan Andrews Bell) հետ ծանոթությունը[5]։ Մերիի ծնողները` հղիության արհեստական ընդհատման և բեղմնականխման հակառակորդները, լիովին կիսում են դստեր համոզմունքները և աջակցում նրան։ Նրա աջակիցներից է Վիկտորիա քաղաքում անկացվող կյանքի համար (անգլ.՝ March for Life) ամենամյա երթի մասնակից Ֆրենկ Վագները։

Հաշվի առնելով, որ «յուրաքանչյուր մարդկային կյանք արժեքավոր է և սկսվում է բեղմնավորման պահից», Մերին իր մեջ զգաց «հակում պաշտպանելու վտանգի մեջ գտնվող իր մերձավորին»։ Այցելելով այն բժշկական հաստատությունները, որտեղ աբորտներ են կատարվում, Վագները սպասասրահում զրուցում էր հղի կանանց հետ` հարցնելով նրանց, թե ինչու են որոշել ազատվել իրենց երեխայից և համոզում էր, որ նրանք հրաժարվեն իրենց որոշումից։ Ծնկի իջնելով հիվանդի առջև՝ նա նրանց էր հանձնում սպիտակ կամ կարմիր վարդ՝ հետևյալ բառերով. «Սա ձեզ համար է։ Ես այստեղ եմ, որպեսզի աջակցեմ ձեզ և ձեր երեխային»[7][8]։ Բացի այդ, Մերին կանանց տեղեկացնում էր հղիության արհեստական ընդհատումների առողջության համար վտանգի մասին, քանի որ բուժաշխատողները նրանց չէին պատմում այդ մասին։ Աշխատակազմի արձագանքը մշտապես թշնամական և ագրեսիվ էր, Վագներին սպառնացել են և ֆիզիկական ուժ են գործադրել նրա նկատմամբ` ստիպելով հեռանալ։

Մերի Վագները բազմիցս ձերբակալվել է, ամեն անգամ ձերբակալվելուց մի քանի ամիս հետո խուլիգանության և փորձաշրջանի խախտման մեղադրանքով կրկին հայտնվելով ճաղերի ետևում։ Դատարանը նրա գործողությունները համարում էր որպես «միջամտություն մասնավոր բիզնեսին»։ Նրան առաջին անգամ ձերբակալեցին 2010 թվականի մարտին Տորոնտոյում, որտեղ Վագները մեկնել էր աջակցելու Լինդա Գիբբոնսին հասարակական աշխատանքներում[9]։ Բանտարկության ամենաերկար ժամանակահատվածը նրա համար եղել է 2012 թվականի օգոստոսից մինչև 2014 թվականի հուլիսը։

Վագները միշտ մերժում էր գրավի պայմանը, որը նախատեսում էր փորձաշրջանի ընթացքում մինչև 100 մետր հեռավորություն պահպանել այն բժշկական հաստատություններից, որտեղ հղիության արհեստական ընդհատումներ են կատարվում։ Վագները հայտարարում էր, որ այդ պայմանը հակասում է իր խղճին և իր կողմից այդպիսի պայմանի տակ ստորագրելը կնշանակի համաձայնություն տալ չծնվածի սպանությանը[10][11]։

Վերջին անգամ, երբ Մերի Վագները ձերբակալվել էր Տորոնտոյի աբորտի կլինիկայում, 2017 թվականի դեկտեմբերի 8-ին, նա երեք ամիս անցկացրեց բանտում՝ դատավարությանը սպասելով։ 2018 թվականի հուլիսի 12-ին Օնտարիոյի դատարանը Վագներին դատապարտեց 7,5 ամսվա ազատազրկման[12]։

Մեղադրանքներ և պաշտպանություն

խմբագրել

Հղիության արհեստական ընդհատումների Տորոնտոյի բժշկական կլինիկայի բժիշկ Սաիրա Մարկովիչը մասնագիտացած էր ուշ ժամկետների (16-20 շաբաթ) աբորտների կատարման գործում և հանդիսանում էր Աբորտների ազգային ֆեդերացիայի (անգլ.՝ National Abortion Federation) մրցանակակիր 2013 թվականին դատարանում հանդես եկավ Վագների դեմ` պնդելով, նա այցելել է հիվանդասենյակներ և սպասասրահ, բարձրաձայն աղոթել և վախեցրել հիվանդներին։ «Նա իր համոզմունքները պարտադրում է իմ հիվանդներին», պնդում էր Մարկովիչը՝ հավելելով, որ թույլ չի տա իր կլինիկայում «կյանքի համար պայքարի» շարժման քարոզչություն իրականացնել[7]։

Մերի Վագների իրավական պաշտպանությունը հիմնվում էր քրեական օրենսգրքի այն հոդվածների վրա, որով հիմնավորում էր մարդուն մահից փրկելուն ուղղված գործողությունները փրկելուն[7]։ 2016 թվականի նոյեմբերին նա հրավիրեց բժշկության երկու պրոֆեսորների, կենսաէթիկայի մասնագետների, որպես փորձագետներ, որոնք գիտականորեն դատարանին պետք է ապացուցեին, որ յուրաքանչյուր մարդ այդպիսին է սաղմնավորման պահից սկսած։ Բայց դատավորը հրաժարվեց լսել փորձագետներին՝ վկայակոչելով այն փաստը, որ կանադական դատական պրակտիկայում մարդու անձը ճանաչվում է նրա ծննդյան պահից և կենսաէթիկայի տեսանկյունից դիտարկելը նշանակություն չունի[1]։ Դատավարություններից մեկի ժամանակ Վագները հրաժարվեց ցուցմունքներ տալուց և մի քանի ժամ լռելով` գլուխը խոնարհեց ի նշան համերաշխության ձայնի իրավունք չունեցող աբորտի զոհերի[13]։

Համաշխարհային աջակցություն

խմբագրել

Կանադայում Մերի Վագների ձերբակալություններն անտեսվում էին լրատվամիջոցների կողմից, բացառությամբ Life Site News- ի։ 2014 թվականի հոկտեմբերին Վագներն այցելեց Լեհաստան, որտեղ անցկացրեց երկու շաբաթ և երկրում շրջագայության ընթացքում 26 քաղաքներում հանդիպեց շուրջ մեկ միլիոն կողմնակիցների հետ[5]։ Մերին հրավիրվել էր բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ և մանկապարտեզներ, զրուցել քաղաքական և կրոնական գործիչների հետ, հարցազրույցներ տվել լրագրողներին, ելույթ ունեցել Trwam կաթոլիկ հեռուստաալիքով, այցելել է Բելոստոկի չծնված երեխաների գերեզմանոց, ուխտագնացության գնացել Մայր Աստծո Չեսթոխովայի սրբապատկերին և մասնակցել կյանքի համար VI Թեմական երթին և ընտանիքին Դեմբիցայում[14][15]։

Լեհ ռեժիսոր Գրժեգոժ Բրաունը (լեհ.՝ Grzegorz Braun) նկարահանեց «Ոչ Մերի Վագների մասին» վավերագրական ֆիլմը (լեհ.՝ Nie o Mary Wagner), որի պրեմիերան կայացավ 2014 թվականի հոկտեմբերին, Վարշավայում։ Ֆիլմը աբորտի խնդիրը դիտարկում է մշակույթի, կրոնի և փիլիսոփայության տեսանկյունից և պատմում կյանքի համար պայքարողների գործունեության մասին[16]։

2015 թվականի հունվարին` Մերի Վագների հերթական դատավարությունից հետո, նրա կողմնակիցներն աջակցության ցույցեր անցկացրեցին Վարշավայի, Բեռլինի, Մոսկվայի, Կանադայի դեսպանատների մոտակայքում[17]։ Մասնակիցները եկել էին Մերիի դիմանկարներով և վարդերով, ծաղիկներով, որոնք նա առաջարկում էր կլինիկայում հղի կանանց[10][18]։ Լեհաստանում սպիտակ վարդը դարձել էր Մերի Վագների հետ համերաշխության խորհրդանիշ։

2017 թվականի հունվարին Վագների լեհ կողմնակիցները կոչ արեցին համախոհներին աջակցել նրան բարոյապես և Մարիի ծննդյան օրը նամակներ ու շնորհակալագրեր ուղարկել նրան Միլթոն քաղաքի բանտ[3]։ Մայիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցավ «Կյանքի մարտիկների» շարժման հանրահավաք՝ ի աջակցություն Վագների, որի ընթացքում հանրագիր հանձնվեց հյուպատոսության անձնակազմին Մերիի ներման խնդրանքով Եղիսաբեթ II թագուհու անունով, որը նաև Կանադայի միապետն էր։ Հանրագրի հետ միասին ցուցարարները փորձեցին հյուպատոսարան հանձնել 43 սպիտակ վարդերով ծաղկեփունջ, որպես հիշեցում Վագների ծննդյան 43-րդ օրվա մասին, որը նա դիմավորել է կալանավայրում, բայց ծաղիկներն աշխատակիցների կողմից չընդունվեցին «անվտանգության նկատառումներից ելնելով»[19][20]։ Հունիսի 4-ին Մոսկվայում Կանադայի դեսպանատան դիմաց անցկացվեց ցույց «Աստծո կամքը» շարժման մի ակտիվիստի կողմից, որը սպիտակ վարդեր բաժանեց դեսպանատան մոտով անցնող կանանց՝ պատմելով Մերի Վագների գործունեության և կանադական իշխանությունների կողմից նրա հետապնդումների մասին[21]։

2018 թվականի սեպտեմբերի 27-ին Մերի Վագների թեկնածությունը առաջադրվեց Սախարովի անվան մրցանակին՝ Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների 42 պատգամավորների կողմից, լեհ քաղաքական գործիչ Մարեկ Յյուրեկի առաջարկով, «ի պաշտպանություն նրանց իրավունքների, ովքեր չեն կարողանում խոսել իրենց համար»[22][23]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Avortement : la dissidente canadienne Mary Wagner de retour en prison». www.cqv.qc.ca. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «W obronie życia nie ma miejsca na kompromis». naszdziennik.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. 3,0 3,1 «Mary Wagner siedzi w więzieniu — napisz do niej na urodziny». gosc.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Linda Gibbons and Mary Wagner: Befriending the unborn no matter the cost». www.theinterim.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Back in Prison, Mary Wagner Inspires Pro-Lifers World-Wide». www.catholicworldreport.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Mary Wagner gets four more months in jail, urges pro-life supporters not to 'lose sight of Christ'». www.lifesitenews.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. 7,0 7,1 7,2 «Mary Wagner, abortion staff testify». www.theinterim.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Kanada: prokurator chce kary 18 miesięcy więzienia dla Mary Wagner». www.pch24.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Mary Wagner w Częstochowie: Widzę w tych dzieciach Chrystusa zmierzającego na Kalwarię…». www.niedziela.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. 10,0 10,1 «Свободу христианской узнице совести Мэри Вагнер!». abortamnet.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Judge orders psychiatric evaluation for Mary Wagner». www.theinterim.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Mary Wagner jailed again, tells judge to think of ‘little elephant in the room’ – the unborn
  13. «Mary Wagner z Kanady w Rzeszowie». www.diecezja.rzeszow.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  14. «Pro-life prisoner of conscience Mary Wagner gets 'rock star' treatment in Poland». www.lifesitenews.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «VI Marsz dla Życia». tarnow.gosc.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «O filmie Grzegorza Brauna: Nie o Mary Wagner». hej-kto-polak.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  17. «Pikieta pod ambasadą Kanady w Moskwie — uwolnić Mary Wagner!». prawapolityka.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  18. «Warsaw Protest Supporting Mary Wagner». gloria.tv. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. Инициативная группа участников движения за запрет абортов передала петицию на имя королевы Канады о помиловании Мэри Вагнер
  20. Возле Генконсульства Великобритании в Санкт-Петербурге прошло стояние против абортов и в поддержку Мэри Вагнер
  21. Гонения на христиан в Канаде: в тюрьму за цветы
  22. Czy proliferka powalczy o Nagrodę Sacharowa?
  23. Sakharov Prize 2018: discover the nominees