Մերի Մաքսապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաքսապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մերի Վարդանի Մաքսապետյան (հունիսի 16, 1927, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2012, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, թարգմանիչ։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության և Հայաստանի գրողների միության անդամ (1985)։ Բանասիրական գիտությունների թեկնածու։
Մերի Մաքսապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1927 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 2012 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Մերի Մաքսապետյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՄերի Մաքսապետյանը ծնվել է 1927 թվականին Լենինականում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների, Հայաստանի գրողների միության անդամ (1985)[1]։
Բազմաթիվ գրականագիտական աշխատությունների, հոդվածների հեղինակ է, որոնք հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակվել են մի շարք պարբերականներում։ Ռուսերենից և անգլերենից կատարել է թարգմանություններ, որոնք հրատարակվել են գրական հանդեսներում («Արտասահմանյան գրականություն», «Գարուն» և այլն)։ Մաքսապետյանի կատարած թարգմանությունները (Ի. Շոուի «Հարուստ, աղքատ», Կ. Վոնեգութի «Կապտամորուսը») բեմադրվել են հայկական թատրոններում[1][2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԱշխատություններ
խմբագրել- Ռաբինդրանաթ Թագորը հայ գրական մտքի գնահատմամբ (1975)[3]
- Կամուրջ։ Բելոռուսական պատմվածքների ժողովածու։ Միջին և բարձր տարիքի դպրոցականների համար (1979)[4]
- Հայ գրողները գեղարվեստական թարգմանության մասին (1985)
- Լևոն-Զավեն Սյուրմելյան։ Կյանքը և աշխատությունները (1990)
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Աննա Գրինբերգ, Ուլյանովների ընտանիքում (1960)[5]
- Կնիքով մատանին։ Վեպ։ Բարձր դպրոցական տարիքի համար (1971)[6]
- Վլադիմիր Բոգոմոլով, Քառասունչորսի օգոստոսին (1978)[7]
- Արկադի Ադամով, Գիշերը ժամը մեկին (1980)[8]
- Էուջեն Բարբու, Փոսորակ (1982)[9]
- Վ. Երյոմենկո, Սերունդ (1984)
- Ս. Զալիգին, Հարավամերիկյան տարբերակ (1990)
- Կուրտ Վոնեգութ, Կապտամորուսը։ Չորս գրքից (2009)[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Մերի Մաքսապետյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Հայ գրողները գեղարվեստական թարգմանության մասին».
- ↑ Մերի, Մաքսապետյան, (1974 թ․ ապրիլի 15). «Ռաբինդրանաթ Թագորի արձակ պոեմները հայերեն». lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Վասիլևսկայա, Գալինա; Վարդանյան, Հ; Թումասյան, Ա, eds. (1979). Կամուրջ։ Բելոռուսական պատմվածքների ժողովածու։ Միջին և բարձր տարիքի դպրոցականների համար. Հանուն բարեկամության. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Սովետական գրող.
- ↑ Գրինբերգ, Աննա (1960). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Ուլյանովների ընտանիքում. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Բերկեշի, Անդրաշ; Գրոմով, Օ (1971). Քալաշյան, Ռ Հ (ed.). Կնիքով մատանին։ Վեպ։ Բարձր դպրոցական տարիքի համար. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Հայաստան.
- ↑ Բոգոմոլով, Վլադիմիր Օսիպովիչ (1978). Հովսեփյան, Գարեգին Եղիշեի (ed.). Քառասունչորսի օգոստոսին։ Վեպ. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Սովետական գրող.
- ↑ Ադամով, Արկադի Գրիգորևիչ (1980). Հովսեփյան, Ա Ս (ed.). Գիշերը ժամը մեկին. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Սովետական գրող.
- ↑ Բարբու, Էուջեն; Պիսկունով, Վ (1982). Հովսեփան, Գ Գ (ed.). Փոսորակ. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Սովետական գրող.
- ↑ Վոնեգութ, Կուրտ (2009). Կապտամորուսը։ Չորս գրքից. Translated by Մաքսապետյան, Մերի Վարդանի. Երևան: Հայաստանի կույրերի միավորման հրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մաքսապետյան» հոդվածին։ |