Մերի Ափիկ (պարս.՝ مری آپیک, հունիսի 16, 1954(1954-06-16), Թեհրան, Իրան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իրանահայ դերասանուհի։
Մոսկվայի 10-րդ միջազգային կինոփառատոնում 1977 թվականին նկարահանված «Փակուղի» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին[1]։ Մայրը` Ափիկ Յուսոֆյանը, նույնպես դերասանուհի է։ 1977 թվականին, Իրանական հեղափոխությունից հետո, Մերին տեղափոխվել է ԱՄՆ։ Մերին նաև ռեժիսոր է, պրոդյուսեր և դրամատուրգ։ Նրա կինոքննադատների մրցանակին արժանացած «Վարագույրի տակ» պիեսը, որն ուսումնասիրում է որոշ իսլամական երկրներում կանանց բռնության վերացման ճանապարհները, ներկայացվել է Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում և Լոս Անջելեսի Geffen Playhouse-ում[2]։ Մշակութային իրազեկման բարձրացման նպատակով` Մերին պարսկերեն ներկայացրել է երկու մյուզիքլներ` «Փերիների հեքիաթն անտառում» և «Գիշերվա գանձ», որոնք ստեղծվել են իրանցի երեխաներին իրենց հայրենիքին վերամիավորելու համար։
Ֆիլմ |
Դեր |
Տարի
|
Ազատության գինը |
Սառա Դենիելս |
2015
|
12 զայրացած տղամարդ և կին |
|
2015
|
Երկուշաբթի երեկոյան` ժամը 7-ին |
Բևերլի |
2015
|
Ծղոտե տիկնիկներ |
Լուսինե |
2015
|
Հայրենիք (հեռուստասերիալ) |
Ֆարիբա |
2013
|
Սամիրայի շոուն |
հյուր |
2013
|
Ես Նեդան եմ (կարճամետրաժ) |
Հաջար Ռոստամի |
2012
|
Gohar-e shab cheragh (տեսահոլովակ) |
Անդորա` սև փերի, Փարի` բարի փերի |
1998
|
Checkpoint |
Ֆիրուզե |
1987
|
Արծիվների թևերին |
Տիկին Նուրբաշ |
1986
|
Ճիշտ անձնակազմ |
Կին հաղորդավար |
1983
|
Ֆարեստադե |
Մալիե |
1983
|
Փակուղի |
երիտասարդ աղջիկ |
1977
|
Մոզաֆար |
Գոլի |
1974
|
Ուրվականի հովտի գանձերի գաղտնիքները |
գյուղացու կին |
1974
|
Dash Akol |
Մարջան |
1971
|