Մերենիան սփռված է անտառածածկ լեռների մեջտեղում։ Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1,690-1,720 մ բարձրության վրա։ Գյուղն հիմնադրվել է միջին դարերում,1595 թ.Թուրքական իշխանություն է եղել և նրանք անվանել են Մեռոնիա, գյուղն ունեցել է ընդամենը 6 տուն։ Այդ օրերին գյուղապետն է եղել Իբրահիմը։ Հայերն այստեղ են տեղափոխվել և վերաբնակվել XVIII դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից։ Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից։

Գյուղ
Մերենիա
վրաց.՝ მერენია
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն860[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,3 %
Ժամային գոտիUTC+4
Մերենիա (Վրաստան)##
Մերենիա (Վրաստան)
Մերենիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Մերենիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Սուրբ Աստվածածին եկեղեցին խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարե կառույց է փայտյա տանիքով,,բայց 1899-ի դեկտեմբերի XIX-ի երկրաշարժի ժամանակ այն փլվում է։ Բայց մի քանի տարվա ընթացքում այն նորից վերակառուցվում է։ Գյուղի մեջտեղում կա նաև խաչքար, որը XVII-XVIII դարերի է։ Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք գյուղի տեսարաններից Խիդիսջվարին է (որը վրացերենից թարգմանաբար նշանակում է կամուրջ)։ Գյուղի գեղեցիկ տեսարաններից է «Կոտրած Ժամը»-ը։ Այն հիշատակվում է XIII-XIV դարերի, չափերն են 8,20x4,25։

Մերենիայի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը Մերենիա գյուղի դպրոցը հիմնադրվել է 1865թ-ին:Դպրոցը եղել է եկեղեցական-ծխական:Հայտնի է քահանա ուսուցիչ Տեր Հարությունի անունը:Սակայն 1930-ականների սկզբին գյուղում կառուցվում է քարաշեն դպրոց:Շրջանում ճանաչված բժիշկ Նիկո Ասլանյանի կողմից,ում 1936թ. աքսորում են… Դպրոցը երկար տարիներ աշխատելուց հետո 1986թ. մայիսի 13-ին Ջավախքում տեղի ունեցած երկրաշարժից հետո տնօրեն Աստղիկ Ղուշչյանի,Գևորգ Կուկույանի (Հայասա) և դպրցի տնտեսվար Սլավիկ Ղուկասյանի ջանքերով կառուցվեց եռահարկ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց։ Նոր դպրոցի կառուցումը սկսվել է 1987թ. և ավարտվել 1992թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.