Մերաբ Մերաբիշվիլի (վրաց.՝ მერაბ მერაბიშვილი, հուլիսի 6, 1931(1931-07-06), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 11, 2022(2022-01-11)), վրացի քանդակագործ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980Վրաստանի (1996) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1988)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1973

Մերաբ Մերաբիշվիլի
Ծնվել էհուլիսի 6, 1931(1931-07-06)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 11, 2022(2022-01-11) (90 տարեկան)
ԿոչումQ124728452?
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Մերաբ Մերաբիշվիլին ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում, վրացի հայտնի քանդակագործ Կոստանտին Մերաբիշվիլիի (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, Շոթա Ռուսթավելու հուշարձանի հեղինակ) և Սոֆիայի ընտանիքում[1]։

1956-1959 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Մերաբ Մերաբիշվիլին ստեղծագործական գործունեությունն սկսել է 1959 թվականից[2]։

Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է (1978), 1991-2004 թվականներին եղել է նկարչության ամբիոնի վարիչը, 2005 թվականից ակադեմիայում զբաղցեցնում է գլխավոր խորհրդականի պաշտոնը[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը Թբիլիսիում, բրոնզ, 1961, 5 մետր 40 սմ (առանց պատվանդանի), Միության 1-ին մրցանակ
  • Հերակլ Երկրորդի ձիարձանը Թելավում, բրոնզ, 1971, 8,5 m մետր (առանց պատվանդանի), հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ
  • Պյոտր Բագրատիոնի ձիարձանը Թբիլիսիում, բրոնզ, 1984, 6 մետր (պատվանդանով)
  • Գ. Դիմիտրովի հուշարձանը Մոսկվայում, բրոնզ, 1973 (Կ. Մերաբիշվիլու հետ), 6 մետր (առանց պատվանդանի),Միության 1-ին մրցանակ
  • Շոթա Ռուսթավելու հուշարձանը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում, բրոնզ, 2011 (Կ. Մերաբիշվիլու հետ)
  • Գեներալ Պյոտր Բագրատիոնի ձիարձանը Մոսկվայում, Կուտուզով պողոտա, բրոնզ, 1999, 6 մետր (առանց պատվանդանի)
  • Ակադեմիկ Ն. Բոգոլյուբովի հուշարձանը Դուբնայում, (Մոսկվայի շրջան, Ատոմային հետազոտության կենտրոն), բրոնզ, 2001, 3 մետր (պատվանդանով)
  • Բանաստեղծ Ի. Մոսաշվիլիի հուշարձանը Թբիլիսիում, բրոնզ, 3 մետր (պատվանդանով)

Մրցանակներ խմբագրել

  • Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մերաբ Մերաբիշվիլի կենսագրությունը
  2. Մերաբ Մերաբիշվիլի, ստեղծագործություններ
  3. «science.org.ge/members, Մերաբ Մերաբիշվիլի» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել