Մեսրոպ Փափազյան
Մեսրոպ (Մարտիրոս) Հայրապետի Փափազյան (դեկտեմբերի 15, 1823, Արտամետ, Թուրքիա - 1891, Հաֆթվան), հայ մանկավարժ, գրող, հրապարակագիր, հասարակական, թատերագիր և եկեղեցական գործիչ։
Մեսրոպ Փափազյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1823 |
Ծննդավայր | Արտամետ, Թուրքիա |
Մահացել է | 1891 |
Մահվան վայր | Հաֆթվան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցիչ, գրող և հրապարակախոս |
Երեխաներ | Վրթանես Փափազյան |
Վրթանես Փափազյանի հայրը։
Ավարտել է Օրթագյուղի հայոց ազգային վարժարանը (1841)։ Հիսուն տարի մանկավարժական գործունեություն է ծավալել Զմյուռնիայում, Կյումուշխանեում, Կողբում, Փայաջուկում, Վանում, Ագուլիսում, Թավրիզում, Թեհրանում, Բերկրիում և այլ վայրերում։ 1859 թվականին ձեռնադրվել է քահանա՝ շարունակելով զբաղվել ուսուցչությամբ։ Նշանակվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայոց թեմերի առաջնորդական տեղապահի փոխանորդ։ 1882 թվականին Թավրիզում ստեղծել է պարսկահայ առաջին թատերախումբը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |