Մեռ (անգլ.՝ Mayor Island), կղզի Նոր Զելանդիայում։ Վարչականորեն մտնում է նորզելանդական Բեյ օֆ Պլենտի շրջանի մեջ։

Մեռ
Տեսակհրաբխային կղզի և կղզի
Երկիր Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորԲեյ օֆ Փլենթի
Մակերես12,77
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Ըստ երկրաբանների Մեռ կղզին իրենից ներկայացնում է քնած վահանային հրաբուխ, որը գտնվում է Պլենտի ծոցում, Հյուսիսային կղզուց ոչ հեռու, մոտավորապես 35 կմ է այստեղից Տաուրանգա քաղաք։ Ենթադրվում է, որ կղզին ձևավորվել է 120-35 հազար տարի առաջ[1]։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 12,77 կմ²[2]։ Մեռ կղզու մակերեսը բավականին անհարթ է։ Բարձր կետը Օպուախաու լեռն է, որի բարձրությունը 354 կմ է[2]։

Կղզում առկա են երկրաջերմային աղբյուրներ[3], ինչպես նաև երկու փոքր խառնարանային լճեր, Արոարոտամախինեն (նրա ջուրը կանաչ գույն ունի) և Տե-Պարիտուն (նրա ջուրը սև գույնի է)[2], գտնվում են երկու զուգահեռ կալդերաների մեջ, որոնք ձևավորվել են ժայթքման ժամանակ, մոտավորապես 36 000 և 6340 տարի առաջ։ Մեռում տեղի են ունեցել տարբեր տեսակի ժայթքումներ՝ լավա շատրվաններ, ստրոմբոլիտներ, պլինինյան ժայթքումներ[4]։ Լամայի վերջին արտահոսքերը տեղի են ունեցել մոտավորապես 500-1000 տարի առաջ[1]։

Կղզում բնակվում են թռչունների տարբեր տեսակներ, որոնցից առանձնացվում են մեդոսոս-մակոմակոն և նորզելանդական տուին։ Նույնպես առանձնացվում են նորզելանդական կական, արծաթե սպիտակաաչքը և այլ թռչուններ[2]։

Պատմություն խմբագրել

Մինչ եվրոպացիների այստեղ գալը կղզում բնակվում էին Նոր Զելանդիայի տեղաբնիկները, ովքեր մաորիներն էին, որի ներկայացուցիչները բարձր էին գնահատում տեղի վանակատները, որը նրանք օգտագործում էին որպես կտրող նյութ։ Մաորիներեն վանակատին անվանում են «տուխուա»; Այդպես էլ նրանք հնում անվանել են կղզին։ Բացի այդ մաորիի առասպելներու Տուխուա անվանել են նաև Մեետիա կղզուն, որը գտնվում է հայտնի Խավաիկում[2]։

Առաջին մարդը, ով բացահայտել է կղզին, դա եղել է բրիտանացի գիտնական Ջեյմս Կուկը, որը բացահայտել է կղզին 1769 թվականի նոյեմբերի 3-ին։ Ծովագնացը կղզին անվանել է ի պատիվ լորդ-մեռի օրվա, որը պետք է անցկացվեր Լոնդոնում[5][6]։

1836 թվականին Մեռ կղզի են եկել առաջին քրիստոնյա միսիոներները, որոնց բնակեցումը փոխել է տեղացիների կյանքը։ Արդեն XIX դարում կղզին դարձավ անմարդաբնակ[5]։

1953 թվականից Մեռը համարվում է արգելանոց և գտնվում է «Tuhua Trust Board» հսկողության տակ։ 1993 թվականին ղզու հյուիսային ափին ստեղծվեց ծովային արգելանոց[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2006 թվականի մարդահամարի կղզին համարվում է անմարդաբնակ, չնայած 2001 թվականին այնտեղ ապրում էր 3 մարդ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mayor Island» (անգլերեն). Global Volcanism Program. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Tuhua (Mayor Island)» (անգլերեն). New Zealand Department of Conservation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Mayor Island Volcano» (անգլերեն). John Seach. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  4. «VOLCANIC HAZARDS AT MAYOR ISLAND» (անգլերեն). New Zealands volcanoes. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  5. 5,0 5,1 TUHUA - (MAYOR ISLAND) // Ohinemuri Regional History Journal. — 1969. — № 11. Архивировано из первоисточника 21 փետրվարի 2009.
  6. «About Mayor Island» (անգլերեն). Tauranga Marine Charters. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  7. «2006 Census: Final Counts Tables. Census Usually Resident Population Count for Area Units in the Area Outside Territorial Authority, 1996, 2001 and 2006» (անգլերեն). Statistics New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.