Մենք Ջեքի հետ (ռուս.՝ Мы с Джеком), խորհրդային նկարված մուլտֆիլմ[1], որի ռեժիսորը Վլադիմիր Սամսոնովն է։ Սցենարի հեղինակը Վիտալի Զլոտնիկովն է[2]` տղայի և նրա հավատարիմ շան` Ջեքի մասին պատմող «Ես և Ջեքը» (1968) գրքի հիման վրա։

Մենք Ջեքի հետ
ռուս.՝ Мы с Джеком
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Սամսոնով
ՍցենարիստՎիտալի Զլոտնիկով
Բեմադրող նկարիչՌոզալիա Զելմա
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1973

Սյուժե խմբագրել

Կար-չկար, Սերյոժա անունով մի փոքրիկ տղա կար։ Մի անգամ ձմռանը մայրը նրա համար գիրք է կարդում հերոսների մասին։ Եվ նա որոշում է ինքն էլ հերոս դառնալ և սխրանք գործել։ Նա միանգամից հասկանում է, որ իր հայրենի քաղաքում չի կարող սխրանք գործել, և դրա համար նա պետք է գնա Հյուսիսային բևեռ։ Իհարկե, նա հասկանում էր, որ միայնակ իր համար հեշտ չի լինի հասնել Հյուսիսային բևեռ և որոշում է իր հետ վերցնել Ջեքին. նրանք միշտ լավ էին հասկանում միմյանց։ Ջեքը մեծ շիկակարմիր շուն էր, որը ապրում էր տղայի և նրա ընտանիքի երկհարկանի տան բակում գտնվող փայտե տնակի մեջ։ Սերգեյը հավաքում է ուսապարկ, դնում է այն սահնակի վրա և ուղևրովում դեպի կայարան։ Ջեքը հետևում է նրան։ Ճանապարհին տղան զրուցում է հարևան աղջկա հետ, երեք նրբերշիկով հյուրասիրում է կատուներին, սառած գետի վրայով սահնակով սահում է։ Այնտեղ Ջեքը հասնում է նրան, և նրանք երկուսով տեսնում են, թե ինչպես է մի փոքրիկ աղջիկ սահնակից ընկնում սառույցի վրա, որը կոտրվում է, և աղջիկ ընկնում է գետն ու սկսում խեղդվել։ Սերյոժան ու Ջեքը վազում են նրա մոտ։ Ջեքն առաջինն է հասնում, ցատկում է ջրի մեջ, ատամներով բռնում աղջկա օձիքից և սկսում է հրել նրան դեպի ափ։ Սերյոժան ընկնում է սառույցի վրա և սկսում աղջկան ջրից քաշել, և ջրից դուրս եկած Ջեքն սկսում է օգնել նրան։ Միասին նրան դուրս են հանում աղջկան, այնուհետև մեծահասակները գալիս ու հավաքվում են աղջկա շուրջը։ Վրա հասած ոստիկանն սկսում է հարցաքննել բոլորին։ Իսկ Սերյոժան և Ջեքը վազում են դեպի կայարան, որտեղ հեռվից տեսնում են հեռացող գնացքը։ Տղան հառաչում է. «Է՜հ, Ջեք։ Հիմա մենք երբեք սխրանք չենք գործի»։ Եվ նրանք վերադառնում են տուն։ Շուտով նրանց է մոտենում ոստիկանը և մի թուղթ է կարդում. «Բոլորիդ տեղեկացնում եմ. Հինգ ու կես տարեկան Սերյոժա Բորոդինը 2 տարեկան շուն Ջեքը իսկական սխրանք են գործել։ Վտանգելով իրենց կյանքը` նրանք աղջնակին հանել են սառցե ջրից։ Սրա համար նրանք պարգևատրվում են «Խեղդվող մարդուն փրկելու համար» մեդալով։ Ոստիկանը Սերյոժային մեդալ է հանձնում, իսկ Ջեքին, «Շների ուրախությունը» մեկուկես կգ երշիկ և ոսկոր։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Վլադիմիր Սամսոնով
  • Սցենարի հեղինակ` Վիտալի Զլոտնիկով
  • Բեմադրող նկարիչ` Ռոզալիա Զելմա
  • Օպերատոր` Բորիս Կոտով
  • Կոմպոզիտորներ` Վլադիմիր Կրիվցով, Եվգենի Կռիլատով
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Գալինա Բարինովա, Գենադի Սոկոլսկի, Լեոնիդ Նոսիրև, Ալեքսանդր Դավիդով, Ռենատա Միրենկովա, Նատալյա Բոգոմոլովա
  • Նկարիչներ` Դմիտրի Անպիլով, Սոֆյա Միտրոֆանովա
  • Օգնականներ` Ադա Նիկոլսկայա, Նատալյա Օռլովա, Մայա Պոպովա
  • Մոնտաժող` Ելենա Տերտիչնայա
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա
  • Տնօրեն` Լյուբով Բուտիրինա
  • Դերերը հնչյունավորել են`
    • Վասիլի Լիվանով` շնիկ Ջեք
    • Լյուդմիլա Գնիլովա` Սերյոժա
    • Օլգա Գրոմովա` աղջնակ
    • Բորիս Նովիկով` ոստիկան

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Злотников В. Мы с Джеком. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1976. — 16 с. — (Фильм-сказка). — 300 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել