Ռոզալիա Զելմա
Ռոզալիա Զելմա (Շուխման[1] ռուս.՝ Зельма, Розалия Борисовна, հուլիսի 26, 1938, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր։ Բազմաթիվ մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր և բեմադրող նկարիչ է։ Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ։
Ռոզալիա Զելմա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | ուսուցչուհի և կինոռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրել1952-1957 թվականներին սովորել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի Գեղարվեստի մանկական դպրոցում։ 1959 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որն ավարտել է 1965 թվականին։
1965-1975 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1975-1995 թվականներին աշխատել է «Էկրան» ստեղծագործական միությունում, և «Մուլտտելեֆիլմ» կինոստուդիայում, իսկ 19956-2001 թվականներից աշխատել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի արվեստի մասնագիտական №33 լիցեյում։
1997 թվականին աշխատել է որպես ռեժիսոր «Մուլտպարադ» հեռուստածրագրում։
Ռոզալիա Զելման դասավանդում է Լիտովչինի անվան ռադիոյի և հեռուստատեսության ինստիտուտում[2]։
Ֆիլմագրություն
խմբագրել- Արջուկը ճանապարհին (1965 թվական)` բեմադրող նկարիչ
- Փունջը (1966 թվական)` բեմադրող նկարիչ
- Եվ մեզ մոտ («Ֆիտիլ» 1966 թվական)` բեմադրող նկարիչ
- Նստարանը (1967 թվական)` բեմադրող նկարիչ
- Ցանկապատ (մուլտֆիլմ) (1967 թվական) (մտնում է «Կալեյդոսկոպ-68» հավաքածուում)` բեմադրող նկարիչ
- Հեծանվորդը («Կալեյդոսկոպ-68» հավաքածուում, 1968 թվական)` բեմադրող նկարիչ
- Նախապատմական նորույթը («Ֆիտիլ» № 81, 1969 թվական)` բեմադրող նկարիչ
- Նշանավոր Տիմի բադիկը (1970 թվական)` բեմադրող նկարիչ
- Ոստը («Ֆիտիլ» № 103, 1970 թվական)` բեմադրող նկարիչ
- Ամենափոքր անձրևը (1971 թվական)` բեմադրող նկարիչ
- Հին խաղալիքը (1971 թվական)` բեմադրող նկարիչ
- Ծննդյան օր (1972 թվական)` բեմադրող նկարիչ
- Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ (1972 թվական)` բեմադրող նկարիչ
- Մենք Ջեքի հետ (1973 թվական)` բեմադրող նկարիչ
- Արագավազ Մուքը (1975 թվական)` բեմադրող նկարիչ
- Թռչունի տոնը (1976 թվական)` բեմադրող նկարիչ
- Տղան և աղջիկը (1978 թվական)` ռեժիսոր
- Աղջիկն և դելֆինը (1979 թվական)` ռեժիսոր
- Կախականջը և նրա ընկերները ( 1979-1982 թվականներից ֆիլմերի շարքում)` ռեժիսոր, բեմադրող նկարիչ
- Ծննդյան գիշերը (1980 թվական)` ռեժիսոր
- Ֆիլիպոկ (1982 թվական)` ռեժիսոր
- Երևակայողը (1983 թվական)` ռեժիսոր
- Բալլադ ֆորմալիստի մասին (1983 թվական)` բեմադրող նկարիչ
- Կաթիլը (1984 թվական)` ռեժիսոր
- Կապույտ գնդակը (1984 թվական)` ռեժիսոր
- Օտար պատուհանը (1985 թվական)` ռեժիսոր
- Բաց պատուհանը (1986 թվական)` ռեժիսոր
- Ծույլ զգեստը (1987 թվական)` ռեժիսոր
- Խաղալիքների գաղտնիքը (1987 թվական)` ռեժիսոր
- Հաշվով ամուսնությունը (1988 թվական)` ռեժիսոր
- Ցամաքի և ծովի վրա (1988 թվական)` ռեժիսոր
- Երջանիկը (1989 թվական)` ռեժիսոր
- Խրտվիլակը (1990 թվական)` ռեժիսոր
- Կանացի աստղագուշակություն (1991 թվական)` ռեժիսոր
- Հին ավտոմոբիլը (1992 թվական)` ռեժիսոր
- Կապիտան Պրոնինը տիեզերքում (1993 թվական)` ռեժիսոր, բեմադրող նկարիչ
- Կապիտան Պրոնինը Ամերիկայում (1993 թվական)` ռեժիսոր, բեմադրող նկարիչ
- Լեոպոլդ կատվի վերադարձը (ֆիլմ 4, 1993 թվական)` ռեժիսոր
- Կապիտան Պրոնինը օպերայում (1994 թվական)` ռեժիսոր, սցենարիստ, բեմադրող նկարիչ
- Սլոնդայկ-1 (1999 թվական)` ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար
Մրցանակներ
խմբագրել- 1990 թվական` «Խրտվիլակ»` «Ֆորտունա» մրցանակ` հեռուստաֆիլմերի փառատոնում։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Энциклопедия отечественной мультипликации (с. 272—273):
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռ. Զելմա animator.ru կայքում
- Ռոզալիա Զելմա (անգլ.) Internet Movie Database կայքում