«Վատ լավ մարդը» (ռուս.՝ «Плохой хороший человек»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը «Լենֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին Անտոն Չեխովի «Մենամարտ» վիպակի հիման վրա։

Վատ լավ մարդը
ռուս.՝ Плохой хороший человек
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՄենամարտ
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից[1]
Սցենարի հեղինակԻոսիֆ Խեյֆից
ԴերակատարներՕլեգ Դալ, Վլադիմիր Վիսոցկի և Անատոլի Պապանով[2]
ՕպերատորՀենրիկ Մարանջյան
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն94 րոպե

Ֆիլմի նախնական ցուցադրությունը տեղի է ունեցել 1973 թվականի հունիսի 28-ին, Խորհրդային Միությունում պրեմիերան կայացել է 1973 թվականի դեկտեմբերի 10-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն կառուցվում է երկու վառ անհատների՝ Լաևսկու (Օլեգ Դալ) և ֆոն Կորենի (Վլադիմիր Վիսոցկի) դիմակայության վրա։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սկզբունքները, իր դիրքորոշումը կյանքում։

Ֆոն Կորենի համար Լաևսկին մարդկային արատների մարմնավորում է; Լաևսկին էլ ֆոն Կորենին է համարում այնպիսի մարդ, որն ունակ է վերացական գաղափարների համար կատարել դաժան արարքներ, ընդհուպ մինչև նոր կարգի համար ոչ պետքական մարդկանց ֆիզիկական վերացումը։ Ֆոն Կորենի մասին նույն կարծիքին է նաև բժիշկ Սամոյլենկոն՝ գլխավոր հերոսների ընկերը։ Ֆոն Կորենի՝ արատավոր մարդկանց խստորեն պատժել անհրաժեշտության մասին դատողությունները մնում են միայն խոսքեր։ Մի անգամ ֆոն Կորենը վիրավորական նկատողություն է անում Լաևսկուն՝ կապված նրա «անելանելի վիճակի» հետ։ Լաևսկին ֆոն Կորենին պատասխան վիրավորանք է հասցնում։ Ֆոն Կորենն ընդունում է նրա մարտահրավերը (մարտահրավերի վերաբերյալ արտահայտությունը ասվել էր պարզապես սրամիտ խոսքի համար)։ Լաևսկին համաձայնում է մենամարտել, քանի որ ատում է ֆոն Կորենին։

Մենամարտի տեսարանը ցուցադրվում է երգիծաբար. ոչ մենամարտի մասնակիցները, ոչ էլ նրանց մարտավկաները հստակ չգիտեն, թե ինչպես պետք է այն կատարվի, ինչ կանոններ են գործում, և փորձում են վերհիշել դասականների նկարագրությունները։ Ֆոն Կորենը նախապես պատմում է իր ընկերներից մեկին, թե ինչպես է տեղի ունենալու մենամարտը, և պարզվում է, որ նա գրեթե ճիշտ է. Լաևսկին օդ է կրակում։ Ֆոն Կորենը, որը նախկինում հայտարարել էր բժիշկ Սամոյլենկոյին «Լաևսկու պատճառով դատարանում հայտնվել» չցանկանալու մասին, մենամարտի ընթացքում, այնուամենայնիվ, թիրախավորում է կրակոցը, սակայն վրիպում է վախեցած սարկավագի հանկարծակի աղաղակի պատճառով, որը գաղտնի եկել էր դիտելու մենամարտը։

Մահվան մոտիկությունն սգալուց հետո Լաևսկին զգալիորեն փոխվում է. նա սկսում է շատ աշխատել՝ փորձելով վճարել մի քանի տարվա ընթացքում կուտակած պարտքերը, փոխվում է ընդհանուր առմամբ իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Նրա կինը աշխարհիկ կյանքի ժամանցի փոխարեն սկսում է տնտեսություն վարել։ Սակայն այդ փոփոխությանը Լաևսկին առանձնակի լավատեսությամբ կամ ուրախությամբ չի վերաբերվում, այլ ընդունում է բավականին թերահավատորեն։ Նա մինչև վերջ չի հավատում, որ Լաևսկին իսկապես կարող է լրջորեն փոխվել և մնալ այդպիսին երկար ժամանակ։ Բացի այդ, մենամարտի ժամանակ վրիպելուց հետո ֆոն Կորենն սկսում է կասկածել նաև իրեն, որ ինքն ընտրվել է ճակատագրով «մարդկային ցեղի լավացման» համար։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1974 – «Խարիբդա» մրցանակ Ազգերի V փառատոնում (Տաորմինա, Իտալիա)՝ Վլադիմիր Վիսոցկուն տղամարդու դերի լավագույն կատարման համար[3],
  • 1974 – Չիկագոյի X միջազգային կինոփառատոնի «Արծաթե ափսե» մրցանակը Իոսիֆ Խեյֆիցին Անտոն Չեխովի ստեղծագործությունների էկրանավորման մեջ բարձր գեղարվեստական նվաճումների համար[4]։

Նկարահանումների մասին խմբագրել

Ես հրավիրեցի Վիսոցկուն՝ նկարահանվելու «Վատ լավ մարդը» ֆիլմում, որտեղ ես երկրորդ ռեժիսորն էի։ Նրան, ինչպես և մյուս դերասաններին, հագցրին կոստյումներ։ Խեյֆիցն ուշադիր դիտեց նրանց ու ասաց հագուստի նկարչին․ «Լիլյա, դուք գիտեք, ինձ ամեն ինչ բավարարում է, միայն եկեք պայմանավորվենք այսպես. ահա նրա այս սյուրտուկի վրա միշտ էլ երրորդ կոճակն է լինելու կիսապոկված, այն կախված կլինի մեկ թելից»։ Դա հնարք չէր, քանի որ նրա կերպարն ամուրի է, հասկանալի է, թե ինչու է նրա կոճակը կախված։ Վոլոդյան ինձ ասաց․ «Ժենկա, գիտես, ես Խեյֆիցի մոտ միշտ կնկարահանվեմ, ինչ էլ որ նա ինձ առաջարկի»։

Եվգենի Տատարսկի, «Костюм в кино» հաղորդում, Հինգերորդ ալիք[5]

  • Ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը ֆիլմի վերնագրի մասին ասել է․

Երևի տարօրինակ է հնչում։ Վստահ եմ, որ վարձույթի աշխատողները ազդագրերի վրա կավելացնեն «Ու» տառը՝ «Վատ ու լավ», — ասես խոսքը վերաբերում է երկու տարբեր մարդկանց։ Իսկ իմաստն այն է, որ խոսքը մեկի մասին է։ Մենք կթողնենք առանց կապող «Ու»-ի։

Իոսիֆ Խեյֆից, «Страницы из кинотетрадей», «Сеанс»[6]

  • «Նադեժդա Ֆեոդորովնայի և պրիստավ Կիրիլինի մուտքը ժամադրությունների տուն» էպիզոդի ռեժիսորական մշակումը․

Յալթայի ծայրամասում հաջողությամբ գտանք հին թաթարական տուն բաց պատշգամբասրահ և սանդուղք։ Դա էլ կլինի Մյուրիդովի «ժամադրությունների տունը»։ Այստեղ կարևոր են պրոզաիզմները, էկզոտիկայի ցածրացումը, ոչնչացումը։ Կեղտոտ, հնախարխուլ տուն։ Ներքևում՝ պատշգամբասրահում, Միրյուդովի ամբողջ տնտեսությունն է․ խոհանոց, կրակարան, հավեր, հին սպասք, խաղում են երեխաները, ինչ-որ բան տապակվում է թավայում։ Հիշեցնում է կոմունալ տուն։ Սա հասարակաց տուն է, բայց ամենացածր կարգի, «ընտանեկան ձեռնարկության» մասշտաբով։

Իոսիֆ Խեյֆից, «Страницы из кинотетрадей», «Сеанс»[6]

  • Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1972 թվականի հուլիսի 5-ին և շարունակվել է մինչև տարվա վերջ։ Ֆիլմը նկարահանվել է Եվպատորիայում, իսկ մեկական էպիզոդ՝ Սակիում ու Յալթայում[7]։
  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ղրիմում Վլադիմիր Վիսոցկին 1972 թվականի աշնանը գրել է իր ամենահայտնի «ռազմական» երգերից մեկը՝ «Чёрные бушлаты» («За нашей спиною остались — паденья, закаты…»), որը նվիրված է եվպատորյան դեսանտին[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0130188/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. ««Плохой хороший человек»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  4. ««Плохой хороший человек»». Национальный кинопортал «Film.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  5. «Костюм в кино»
  6. 6,0 6,1 Иосиф Хейфиц «Страницы из кинотетрадей»
  7. Мешков Валерий Алексеевич. (декабрь 2007 — январь 2008). «Владимир Высоцкий: «Плохой хороший человек» в Евпатории». Подзаголовок «К 70-летию со дня рождения Владимира Высоцкого». Газета «Евпаторийская здравница». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  8. А. Е. Крылов, А. В. Кулагин Высоцкий как энциклопедия советской жизни: комментарий к песням поэта. — Булат, 2010. — 392 с.
  9. А. В. Кулагин Поэзия В. С. Высоцкого: творческая эволюция. — Книжный магазин «Москва», 1997. — 132 с.

Արտաքին հղումներ խմբագրել