Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան
Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան (չինարեն ավանդ. 梅蘭芳紀念館, հեշտ. 梅兰芳纪念馆 , պինին: Méi Lánfāng Niàn Guǎn), բացվել է 1986 թվականի նոյեմբերի 27-ին Պեկինում։
Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Shichahai Subdistrict? |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | meilanfang.com.cn |
Թանգարանի մասին
խմբագրելԹանգարանը բացվել է Պեկինի Հուգոսիձե փողոցի տուն 9 հասցեում, որտեղ Մեյ Լան Ֆանն ապրել է իր կյանքի վերջին 10 տարիները։ Տունն ինքը տիպիկ է ներկայացնում Պեկինի ճարտարապետական համալիրի համար քառակուսի ներքնագավիթի հետ միասին։ Բակի մակերեսը կազմում է 1000 մ2։
Թանգարանի հիմնադրումից հետո այստեղ հանձնել են բազմաթիվ իրեր և գրական նյութեր, որը Մեյ Լան Ֆանի ընտանիքը նվիրել էր պետությանը 1962 թվականին։
Թանգարանում այժմ գործում է չորս ցուցասրահ[1]։
Մակագրությունը թանգարանի ցուցանակների համար կատարել է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հինգերորդ գլխավոր քարտուղար` Դեն Սյաոպինը[2]։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Պեկինի, Սիչեն շրջանի, Հուգոսիձե փողոցի, տուն 9 հասցեում։
Հեռախոսահամար` +86 (10) 83223598:
Աշխատանքային ժամեր
խմբագրելԹանգարանը բաց է յուրաքանչյուր օր 9-ից մինչև 16-ը, բացի երկուշաբթի օրվանից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Дом-музей Мэй Ланьфана(չին.)
- Дом-музей Мэй Ланьфана(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան» հոդվածին։ |