Մեյ Լան Ֆան
Մեյ Լան Ֆան (ավանդական՝ 梅蘭, պարզեցված՝ 梅兰, հոկտեմբերի 22, 1894[1], Պեկին, Ցին կայսրություն - օգոստոսի 8, 1961[1][2], Պեկին, Չինաստան), չինացի դերասան, մանկավարժ, թատերական և հասարակական գործիչ։ Կատարել է կանանց դերեր։ 1910-ական թթ․ ստեղծել է «արդի զգեստներով ներկայացման» («Սիրահարները հանդիպում են բանտում» և այլն) և դասական սյուժեներով ու հնաոճ զգեստներով ներկայացման («Չան Է-ն փախ չում է Լուսին» և այլն) նոր տեսակներ։ 1949 թվականից աշխատել է Պեկինի երաժշտական դրամայի թատրոնում, 1951 թվականից եղել Ավանդական երաժշտական դրամայի ԴՀԻ (ավելի ուշ՝ Ավանդական երաժշտական թատրոնի ակադեմիա) տնօրեն։ Լավագույն դերերը խաղացել է «Տիեզերքի սուրը», «Զբոսանք այգում և ընդհատված երազ» և այլ ներկայացումներում։
Մեյ Լան Ֆան չինարեն՝ 梅蘭芳 | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1894[1] |
Ծննդավայր | Պեկին, Ցին կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 8, 1961[1][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստան |
Գերեզման | Պեկին |
Քաղաքացիություն | Չինաստան, Չինաստանի Հանրապետություն և Ցին կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դերասան, թատրոնի դերասան, երգիչ, Chinese opera actor, Kunqu actor և Peking opera actor |
Երեխա(ներ) | Mei Baochen?, Mei Shaowu?, Mei Baoyue? և Mei Baojiu?[3] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 922. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 453)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Լան Ֆան» հոդվածին։ |