Մեյ Բուշ
Մեյ Բուշ (անգլ.՝ Annie Mae Busch, հունիսի 18, 1891[1][2], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - ապրիլի 19, 1946[1] կամ ապրիլի 20, 1946, Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, բնիկ ավստրալիացի։
Մեյ Բուշ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1891[1][2] |
Ծննդավայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա |
Մահացել է | ապրիլի 19, 1946[1] (54 տարեկան) կամ ապրիլի 20, 1946 (54 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Chapel of the Pines Crematory |
Քաղաքացիություն | Ավստրալիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Francis McDonald? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄեյ Բուշը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ հայտնի վոդևիլների ընտանիքում։ Նրա ծնողները շատ են շրջագայել, իսկ 1896 թվականին տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Մեյը շարունակել է հանդես գալ[3]։ Ծնողների զբաղվածության պատճառով Բուշը հաճախել է վանքին կից Նյու Ջերսիի Սուրբ Ելիզավետի դպրոց, իսկ տասներկու տարեկանում միացել է նրանց ելույթներին։
1912 թվականին Բուշը սկսել է իր անհատական կարիերան՝ խաղալով զանազան վոդևիլներում և դրամատիկական տեսություններում։ 1912 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ՝ կինոյում կարիերա սկսելու հույսով։ «Ջրային հավերժահարս» ֆիլմում դեր ստանալու համար նա հորինել է լեգենդ այն մասին, որ նա ապրել է Տահիտիում, որտեղ սովորել է լողալ և սուզվել։ Արդյունքում նկարահանման ժամանակ ջրի մեջ սուզվելիս վնավածք է ստացել և ստիպված է եղել հրաժարվել հետագա մասնակցությունից։ 1915 թվականին դերասանուհին նորից հայտնվել է Հոլիվուդում, որտեղ «Keystone Studios» կինոստուդիայի հետ ստորագրել է պայմանագիր։ Ստուդիայում աշխատանքի երկու տարիներին սիրավեպ է ունեցել ղեկավար Մաք Սեննեթի հետ, ինչի մասին շատ չանցած իմացել է նրա կինը՝ դերասանուհի Մեյբլ Նորմանդը, ինչից հետո Բուշը հեռացել է «Keystone Studios»-ից։
Հետագա տարիներին դերասանուհին համագործակցել է տարբեր կինոստուդիաների հետ՝ հայտնվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հիմար կանայք» (1921), «Հոգիների վաճառքի համար»-ը (1923), «Ոչ սուրբ եռամիություն»-ը (1925) և «Ալիբի»-ն (1929)։ 1927 թվականին Բուշը նկարահանվել է «Սիրիր նրանց և լացիր» կատակերգությունում, որով սկիզբ է դրել իր երկարամյա համագործակցությանը Լորել և Հարդի դուետի հետ։ Նրանց հետ նա նկարահանվել է ևս 13 կատակերգություններում, որոնց թվում են «Անապատի զավակները» (1933), «Այնտեղ, բլուրների մեջ» (1934) և «Ակնընդական» (1935) ֆիլմերը։ Իր վերջին դերերը նա կատարել է 1940-ական թվականներին «Զիգֆիլդա աղջիկը» (1941) և «Խենթ հրեշը» (1942) ֆիլմերում։
Դերասանուհին ամուսնացել է երեք անգամ. դերասան Ֆրենսիս Մաքդոնալդի (1915-1922), Ջոն Իրլ Կասելեմի (1926-1929) և ինժեներ Թոմաս Ս․ Թեյթի հետ (1936 թվականից մինչև կյանքի վերջ)։ Մեյ Բուշը մահացել է 1946 թվականի ապրիլին՝ 54 տարեկան հասակում, հաստ աղիքի քաղցկեղից Սան Ֆերնանդոյի առողջարաններից մեկում, որտեղ եղել է նախորդ հինգ ամիսների ընթացքում[4]։ Դերասանուհին դիակիզվել է, իսկ նրա դիափոշին մինչև 1970 թվականը մնացել է անտեր մինչև այն ժամանակ, երբ Լորել և Հարդի կազմակերպության ղեկավարը վճարել է հուղարկավորության և Լոս Անջելեսի գերեզմանատանը կոլումբարիումի համար[5]։ Կինոարվեստում իր ունեցած ավանդի համար Մեյ Բուշն ԱՄՆ-ում արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Auckland Star 8 August 1896
- ↑ State of California Death Certificate, County of Los Angeles, District 1801, Registear’s Number 7081
- ↑ Way Out West website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Բուշ» հոդվածին։ |