Մեղտի, ավան (գյուղաքաղաք, գյուղ) Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մշո դաշտի հյուսիսարևմտյան ծայրամասում՝ Քարքե լեռան փեշերին։ Գյուղից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Մշո Սուրբ Կարապետ վանքը։

Ավան
Մեղտի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՄելտի, Մեխդի, Մեխտի, Մեղդի, Մեղդիք, Մերդի, Մըգդի, Մըղդի, Միղդի, Միղտի, Մղտի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մեղտի (Աշխարհ)##
Մեղտի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Ըստ Հովհան Մամիկոնյանի գյուղի պատմությունը կապված է Տարոնի ավանդություններից մեկի հետ։ Դեմետրե և Գիսանե 3 զավակները Տարոնում կառուցել են 3 ավան և կոչել են Կվառս, Մեղտի և Հոռյան։ Մեղտի ավանը հիմնել է Մեղտեսը։

Գլակա վանքի առաջին վանահայր Զենոբ Գլակը, որ ճակամարտելու համար այստեղ է բանակել Տարոնի իշխան Սմբատի 4000-անոց բանակը։

Մեղտին հանդիսացել է Գլակա վանքի կալվածքը։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

1880 թվականին ուներ 60 տուն՝ 500 բնակչով։ 1909 թվականին ուներ 25 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մեղտին ուներ եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 779-780

Աղբյուրներ խմբագրել