Դեսեպտորիա (մեղու)

միջատների տեսակ
(Վերահղված է Մեղու Դեսեպտորիաից)
Մեղու Դեսեպտորիա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Մեգախիլիդներ (Megachilidae)
Ցեղ Megachile
Տեսակ Մեղու Դեսեպտորիա (M. deceptoria)
Միջազգային անվանում
Megachile deceptoria

Դեսեպտորիա (մեղու ) (լատին․՝ Megachile deseptoria), մեգախիլիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

12-13 մմ երկարությամբ միջին չափի մեղու է։ Սպիտակ մազիկներով ծածկված էգի երեսկալի եզրը ուղիղ է։ Գլխի գագաթն աչքերի հետևի հատվածում պատված է ցրված կետերով, փորիկի 1-2 տերգիտներն ունեն երկար բաց գույնի մազիկներ, 2-5 րդ տերգիտների եզրերը` կարճ մազիկներից կազմված զոլ և 6-րդը` կլորավուն սպիտակ թաղիքե պուտ։ Արուի 2-րդ տերգիտն ունի սպիտակ մազիկներով ծածկված կողային բծեր, իսկ կոպիտ քարթավոր 6-րդ տերգիտը՝ եռանկյունաձև կամ փոքր–ինչ կլորավուն կտրվածք[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայում, Անդրկովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Երևանից, Մուսալեռ գյուղի շրջակայքից (Արմավիրի մարզ) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տարբեր տեսակի անապատներում և կիսաանապատներում, բլուրների քսերոֆիտ լանջերում, մարգագետիններում, անտառեզրերում և գետամերձ հովիտներում[1]։

Միայնակ մեղուներ են, որոնց թռիչքը նկատվում է մայիսից մինչև օգոստոս, բնակալում են պատրաստի խոռոչներում, որտեղ սերունդը կերակրելու համար տերևների կտորներից պատրաստում են խորշեր։

Պահպանություն խմբագրել

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը մեծ չէ և հանդիպում են եզակի առանձնյակներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից են հողերի հերկումը և միջատասպանների ոչ խելամիտ օգտագործումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.