Մեհմեդ Տոպալ (թուրք.՝ Mehmet Topal, մարտի 3, 1986(1986-03-03)[1], Մալաթիա, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբահչեյի» կիսապաշտպան:

Football pictogram.svg
Մեհմեդ Տոպալ
թուրք.՝ Mehmet Topal
Mehmet Topal 2013 1.jpg
Տոպալը 2013 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Մականուն Պաուկ
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1986(1986-03-03)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Թուրքիա Մալաթիա
Թուրքիա
Հասակ 187 սմ
Քաշ 76 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Ֆեներբահչե
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2006 Թուրքիա Դարդանելսպոր 41 (4)
2006-2010 Թուրքիա Գալաթասարայ 82 (2)
2010-2012 Իսպանիա Վալենսիա 43 (1)
2012-մ.հ. Թուրքիա Ֆեներբահչե 120 (9)
Ազգային հավաքական
2006-2007 Թուրքիա Թուրքիա (պատանեկական)
2008-մ.հ. Թուրքիա Թուրքիա 57 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիկերան սկսվել է «Չանակկալե Դարդանելսպոր» ակումբում, որի կազմում էլ առաջին անգամ խաղացել է Թուրքիայի առաջին լիգայում։ Դրանից հետո՝ 2006 թվականին ակումբը դուրս մնաց Երկրորդ լիգա, իսկ Մեհմեդը տեղափոխվեց «Գալաթասարայ»: Ստամբուլի այս ակումբում նորամուտը նշեց 2006 թվականի սեպտեմբերի 9-ին «Դենիզլիսպոր» ակումբի դեմ խաղում։ Նույն տարվա սեպտեմբերի 12-ին առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում[2]: 2006-07 մրցաշրջանի վերջում սկսեց ավելի հաճախ հայտնվել մեկնարկային կազմում։ Բայց 2007 թվականի ամռանը «Գալաթասարայը» գնեց շվեդ ֆուտբոլիստ Տոբիասա Լինդերոտին, և Մեհմեդը կրկին հայտնվեց պահեստայինների նստարանին։ 2007 թվականի հոկտեմբերին Լինդերոտը ստացավ ծանր վնասվածք և Տոպալը հաջողությամբ փոխարինեց նրան հիմնական կազմում։ Մրցաշրջանի վերջում դարձավ ակումբի առաջատարներից մեկը։

Կարիերան հավաքականումԽմբագրել

Խաղացել է Թուրքիայի երիտասարդական հավաքականում։ Թուրքիայի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 6-ին Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, 78-րդ րոպեին փոխարինելով Էմրե Բելյոզոգլուին: Խաղը ավարտվել է 0:0[3]: Մասնակցել է 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ խաղացել է 4 խաղ[4]:

ՆվաճումներԽմբագրել

  Գալաթասարայ

  • Թուրքիայի առաջնություն - 2007-08
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող - 2008

  Ֆեներբահչե

  • Թուրքիայի առաջնություն - 2013-14
  • Թուրքիայի գավաթի հաղթող - 2012-13
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող - 2014

  Թուրքիայի հավաքական

  • Եվրո 2008-ի բրոնզե մեդալակիր

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել