Ու (լաոս.՝ ນ້ຳອູ), գետ Լաոսում, Մեկոնգի ձախ վտակը։ Երկարությունը մոտ 448 կմ[1]։ Հոսում է հյուսիսից հարավ Փհոնգսալի և Լուանգպհաբանգ նահանգներում։

Ու
Տեսակգետ
Երկիր Լաոս
ՎարչատարածքPhongsaly Province?
Երկարություն448 կմ
ԳետաբերանՄեկոնգ
Ջրահավաքի տարածքMekong River basin?
Ավազանի տարածք26 180,5 կմ²
Ջրի ծախս389,3 ± 0,001 մ³/վ
Քարտեզ
Քարտեզ

Ակունք

խմբագրել

Ակունքը հյուսիսային լեռներում է՝ Լաոսի և չինական Յունան նահանգի սահմանում, Պհոնգսալի նահանգում՝ Լանտունյայ գյուղից ոչ հեռու[2]։ Դեպի հարավ հոսում է Լուանգպհաբանգ նահանգի միջով և թափվում է Մեկոնգ Լուանգպհաբանգայից հյուսիս իր քարանձավներով հայտնի Պակուից ոչ հեռու։

Սնուցումը հիմնականում անձրևային է։ Գետավարարումը ամառային և աշնանային է։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լաոսի հյուսիսում գետը համարվում է կարևոր տրանսպորտային զարկերակ։ 2011 թվականին մշակվեց ծրագիր, որի համաձայն գետի վրա կառուցվելու էին հիդրաէլեկրտակայանի յոթ կասկադ[3]։

Ֆլորա և ֆաունա

խմբագրել

Գետում ապրում են 84 ձկնատեսակներ, որոնցից 29-ը հանդիպում են միայն այստեղ։ Գետը նաև կուղբերի, սողունների և գետային թռչունների պոպուլյացիոն խմբերի բնակավայր է։ Դրանց մի մասը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Գետի ավազանի վրա է գտնվում Պուդենդին ազգային այգին (Phou Daen Din), որի տարածքում ապրում են փղեր, գիբոններ և կա շրջան, որ համարվել է առանցքային թռչունների տարածք[4]։ Մտավախություններ կան, որ ամբարտակների կառուցումից և ազգային այգու մի մասի ջրածածկ անելուց հետո, էկոհամակարգը չի կարողանա հարմարվել նոր պայմաններին, իսկ որոշ տեսակներ կարող են անհետանալ։

Զբոսաշրջություն

խմբագրել

Գետը հոսում է բլուրների երկայնքով, որտեղ Հմոնգի, Յաոյի, Լուի և այլ տեղական ցեղերը ձեռքով բրինձ են մշակում տեռասով[5]։ Անաղարտ բնությունն ու աբորիգենների պարզունակ առօրյան գրավում են այստեղ զբոսաշրջիկներին։ Նրանց համար կան ռաֆթինգի տարբեր ուղիներ, այդ թվում` Պուդենդինի արգելոցի տարածքում Ու գետի երկայնքով շարժը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վիճակագրական տարեգիրք» (անգլերեն). Լաոսի վիճակագրական գրասենյակ. 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  2. Hydrology and Water Resources Research Laboratory, Kyoto University (2003). «Nam Ou River» (PDF) (անգլերեն). riverCatalogue.
  3. «Nam Ou River» (անգլերեն).
  4. «Phou Daen Din NBCA» (PDF) (անգլերեն). Ecotourism Laos. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  5. «RRA Report on the Profile of Nam Ou Watershed, Phongsaly Province» (անգլերեն). Mekong Watersheds Information. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. «ԼԱՈՍՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ» (անգլերեն). Տեղեկատվության, մշակույթի և զբոսաշրջության նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին.

Գրականություն

խմբագրել
  • Managing Water Resources under Climate Uncertainty / Shrestha, S., Anal, A.K., Salam, P.A., van der Valk, M.. — Springer Water, 2015. — С. 65—87. — ISBN 978-3-319-10467-6
     Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ու (գետ)» հոդվածին։