«Մեծ տարի» (անգլ.՝ The Big Year), ամերիկյան կատակերգություն է։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 14-ին[11]։

Picto infobox cinema.png
Մեծ տարին
անգլ.՝ The Big Year
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3] և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքThe Big Year?
Թվական2011, հունիսի 14, 2012[4] և հոկտեմբերի 14, 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ֆրենքել[5][2][6]
ՊրոդյուսերԲեն Սթիլեր, Քյորթիս Հենսոն և Ստյուարտ Քորնֆելդ
Սցենարի հեղինակHoward Franklin?
ԴերակատարներՍթիվ Մարտին[7], Ջեք Բլեք[7], Օուեն Ուիլսոն[7], Ռոզամունդ Փայք[8], ՋոԲեթ Ուիլյամս[8], Ռաշիդա Ջոնս[8], Անժելիկա Հյուսթոն[8], Ջիմ Պարսոնս[8], Քևին Փոլաք[8], Բրայան Դենեհի[9][8], Դայան Ուիսթ[8], Էնթոնի Անդերսոն[8], Թիմ Բլեյք Նելսոն[8], Ջոել Մակխեյլ[8], Բարրի Շաբակա Հենլի[8], Ջոն Քլիզ[8], Քելամ Ուորթի[8], Քորբին Բերնսեն[8], Ջես Մոս[8], Փոլ Քեմփբել[10], Սինդի Բասբի[10], Սթիվեն Վեբեր[10], Քրիստոֆեր Ռեդմեն[10], Դևոն Վայգել[10], Էնդրյու Ուիլսոն[10], Գաբրիել Ռոուզ[10], Նեյթ Թորենս[10], Էլ Ռոքեր[10], Joey Aresco?[10], Բիլ Դաու[10], Eric Keenleyside?[10], Ջուն Սքուիբ[10], Terence Kelly?[10], Zahf Paroo?[10], Michael Karl Richards?[10], Marci T. House?[10] և Greg Kean?[10]
ՕպերատորԼոուրենս Շեր
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժՄարկ Լիվոլսի
Նկարահանման վայրՋորջիա և Բրիտանական Կոլումբիա
Կինոընկերություն20th Century Studios, Red Hour Productions?, Deuce Three Productions?, Ingenious Media և RatPac-Dune Entertainment
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի սցենարը հիմնված է Մարկ Oբմաչիկի նույնանուն վեպի վրա, որն էլ իր հերթին հիմնված է իրական իրադարձությունների վրա [12]։

ՍյուժեԽմբագրել

Ստյու Պրիսլերը, Քենի Բոստիկը և Բրեդ Հարրիսը (պատմությունը ներկայացվում է վերջինիս կողմից), հայտնի թռչնադիտողներ են։ Երեքն էլ որոշում են (անկախ պատճառներով) այսպես կոչված «մեծ տարի» անցկացնել՝ մասնակցել 365 օր տևողությամբ ոչ ֆորմալ մրցույթին։ Հաղթողը նա է, ով տեսնում կամ լսում է ավելի շատ թռչնատեսակների բնական միջավայրում։ Հատկապես պատիվ է հետևել այնպիսի թռչունների, որոնց շատ դժվար է հանդիպել Հյուսիսային Ամերիկայում, ինչպիսին օրինակ՝ բևեռային բուն։

Ստյու Պրիսլերը մեծ կորպորացիայի ղեկավարն է, որը պետք է անցներ թոշակի, բայց նրան մեծ գործարք է սպասվում։ Քենի Բոստիկին խանդում է կինը, իսկ Բրեդ Հարիսին լքել էր կինը, և նա ատում է իր աշխատանքը։ Ուշադրություն չդարձնելով անձնական կյանքին՝ երեքն էլ ընդգրկվում են մրցույթում, որը պահանջում էր լիակատար ինքնակառավարում։ Մրցակցությունը նրանց խնդիրների այլաբանությունն է։ Նրանք մի քանի անգամ անցնում են ամերիկյան մայրցամաքի մի ծայրից մյուսը, այցելում այնպիսի հեռավոր անկյուններ, ինչպիսին է Ալեուտյան կղզիները՝ որոնելով հազվագյուտ թռչնատեսակներ։ Մարաթոնի վերջում Պրիսլերն ու Հարիսը, հասկանալով, որ պարտվում են, որոշում են միավորել իրենց ուժերը։ Հարիսը հարուստ չէ, նրա տարեց ծնողներն հոգածության կարիք ունեն, ուստի օգնությունը տեղին է, չէ որ մրցակցության պատճառով, նա գրեթե սնանկացել էր։

Նույնիսկ միավորվելով՝ մրցակիցները չեն կարողանում առաջ անցնել Բոստիկից։ Վերջինս 755 թռչունների համաշխարհային ռեկորդով հաղթում է «մեծ տարին»։ Հարիսը վիրավորված չէ։ Մրցույթի ընթացքում նա և Ստյուն դառնում են մտերիմ ընկերներ և, ի լրումն, նա հանդիպելում է մի հիանալի աղջկա՝ Էլիի հետ։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել