«Մեծ արձակուրդներ», ֆրանս-իտալական կինոկատակերգություն, նկարահանված 1967 թվականին։ Ռեժիսորը Ժան Ժիրոն է, գլխավոր դերերում Լուի դը Ֆյունեսը և Ֆերդի Մայնն են։ Ֆրանսիայում «Ոսկե տոմս» (1967) մրցանակ է ստացել հեռուստադիտողների համակրանքի համար։

Մեծ արձակուրդներ
ֆր.՝ Les Grandes Vacances
Երկիր{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Իտալիա
ԺանրԿատակերգություն
Թվական1967
ԼեզուՖրանսերեն
ՌեժիսորԺան Ժիրո
ՊրոդյուսերՌայմոն Դանոն
Մորիս Ժակեն
Սցենարի հեղինակԺան Ժիրո
Ժակ Վիլֆրիդ
ԴերակատարներԼուի դը Ֆյունես
Օլիվյե դը Ֆյունես
Կլոդ Ժանսակ
Ֆերդի Մայն
Ժակ Դինամ
ՕպերատորՄարսել Գրինյոն
ԵրաժշտությունՌոյմոն Լեֆեվր
Պատմվածքի վայրԻվելին
ԿինոընկերությունAscot
Տևողություն85 րոպե
IMDbID 0060475

Ֆիլմի ռեյտինգը IMDb կայքում՝ 6,5/10
Ֆիլմի ռեյտինգը КиноПоиск.ru կայքում՝ 8/10

Սյուժե խմբագրել

Մսյո Բոսկյեն (Լուի դը Ֆյունես) հեղինակավոր մասնավոր գիշերօթիկ դպրոցի տնօրեն է։ Նա իրեն անպատված է զգում՝ իմանալով, որ իր մեծ որդի Ֆիլիպը ձախողել է անգլերեն լեզվի քննությունը։ Բոսյեն որոշում է ամառային արձակուրդների ժամանակ տղային ուղարկել Մեծ Բրիտանիա, որպեսզի անգլիական ընտանիքում նա բարելավվի իր անգլերենը։ Նրա բացակայության ժամանակ Բոսյեի ընտանիքում բնակություն հաստատեց անգլիացի աշակերտուհի Շիռլի Մակ Ֆարելը, ով իր հերթին պետք է կատարելագործի ֆրանսերենը։

Սակայն Ֆիլիպը ցանկություն չունի ինչ-որ տեղ գնալու, քանի որ նա իր ընկերների հետ նախաձեռնել է ճանապարհորդություն զբոսանավով, որի մասին նա վաղուց էր երազում։ Նա իր փոխարեն Անգլիա է ուղարկում իր դպրոցական ընկեր Միշոնեին։ Հայտնվելով այնտեղ՝ Միշոնեն շուտով հիվանդանում է անսովոր անգլիական ուտեստներից։ Մսյո Բոսյեն գնում է իր իբր որդուն տեսակցության, և, իհարկե, սուտը այստեղ բացահայտվում է։ Իսկ այդ ժամանակ նրա իրական որդին և իր հյուրը՝ անգլիացի Շիռլին միասին ուրախ ժամանակ են անցկացնում զբոսանավի վրա։ Բոսյեն գնում է նրանց փնտրելու, իսկ պարոն Մակ Ֆարելը (Ֆերդի Մայն) գնում է Բոսյեների տուն, որպեսզի տեսնի իր դստերը։

Դերերում խմբագրել

  • Լուի դը Ֆյունես (|Louis de Funès) - Շառլ Բոսկյե, մասնավոր գիմնազիայի տնօրեն
  • Կլոդ Ժանսակ (Claude Gensac) - Իզաբել Բոսկյե, Շառլի կինը
  • Ֆերդի Մեյն (Ferdy Mayne) - Մակ Ֆարել, անգլիացի, վիսկի արտադրող
  • Օլիվյե դը Ֆյունես (Olivier de Funès) - Ժերար Բոսկյե, Շառլ Բոսկյեի կրտսեր որդին
  • Մարտինա Կելլի (Martine Kelly) - Շիռլի Մակ Ֆարել, Մակ Ֆարելի դուստրը
  • Ֆրանսուա Լեչա (François Leccia) - Ֆիլիպ Բոսկյե, сտնօրենի ավագ որդին
  • Մորիս Ռիշ (Maurice Risch) - Ստեֆան Միշոնե, Ֆիլիպի ընկիերը, ով գնաց Լոնդոն
  • Մարիո Դավիդ (Mario David) - վարորդ
  • Ժակ Դինամ (Jacques Dynam) - ածուխ բերողը
  • Գի Գրոսսո - Շաստենե, ուսուցիչ
  • Գի Դելորմ (Guy Delorme) - նավաստի բիստրոյում
  • Դոմինիկ Զարդի (Dominique Zardi)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմի առաջին բազմաձայն թարգմանության մեջ «Օստանկինո» ստուդիայում Լուի դը Ֆյունեսին ձայնավորել է Արտյոմ Կարապետյանը։

Արտաքին հղումներ խմբագրել