Մեծ Գոնդուրա (վրաց.՝ დიდი გონდური - Դիդի Գոնդուրի), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Գյուղ
Մեծ Գոնդուրա
վրաց.՝ დიდი გონდური
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ՀամայնքՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ԲԾՄ1780 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն990[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,7 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մեծ Գոնդուրա (Վրաստան)##
Մեծ Գոնդուրա (Վրաստան)
Մեծ Գոնդուրա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Մեծ Գոնդուրա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Մեծ Գոնդուրա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)##
Մեծ Գոնդուրա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)

Տես նաև

խմբագրել

Մեծ Գոնդուրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հարավ, շրջկենտրոն Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1795-1840 մ բարձրության վրա, Քառասնակն գետի աջ ու ձախ ափերին։

Գյուղում բնակվում է 327 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1327 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 632 հա, խոտհարքեր՝ 190 հա, արոտավայրեր՝ 1408 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 900 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 330 գլուխ։

Մեծ Գոնդուրայի դպրոցում սովորում է շուրջ 184 աշակերտ։

Գյուղում հայոց եկեղեցու հիմնադրումը տեղի է ունեցել 1830-ականին՝ Սբ. Հակոբ անվամբ, բայց 1869 թ. հին եկեղեցու տեղում կառուցվել է մինչ այժմ կանգուն, քարաշեն եկեղեցի։Գտնվում է Մամզարա և Դիլիֆ գյուղերի հարևանությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.

ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ – ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ

խմբագրել

ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու hիմնադրումը. Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ. Հակոբ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-40-ական թվականների տեղեկագրում: Վերջինիս համաձայն եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին կազմել է 256-ը[1]: 1860-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2]: 1869 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվում է մինչև օրս կանգուն քարաշեն նոր եկեղեցին, որի արևմտյան ճակատին պահպանվել է այդ հաստատող շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով, Հակոբ քհն. Միքելյանցի ղեկավարությամբ[3]:

1905 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրում Մեծ Գյոնդուրա գյուղում հիշատակված է նաև Սուրբ Համբարձում անվամբ եկեղեցի, որի տարեկան եկամուտը կազմել է 37 ռ. արծաթով[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին բազիլիկ տիպի է` կառուցված մոխրագույն սրբատաշ բազալտից: Ընդհանուր չափսերն են 18,92x10,85 մ: Եկեղեցու ճակատային մասում զետեղված է կարմիր տուֆից խաչքար և փոքրիկ արձանագրություն Քանդակող Վարդան Սուքիասյան. Մուտքը բացված է եկեղեցու արևմտյան մասից, որը շրջապատված է ուղղանկյուն ժապավենով: Մուտքի դռան աջ և ձախ կողմերում կամարաձև խորշեր են: Եկեղեցու տանիքի վրա կառուցված է երկհարկանի զանգակատուն: Արևելյան մասում Սուրբ Խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով։

Ծխատեր քահանաներ.Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներից է եղել Հակոբ քհն. Միքայելյանցը[5]: Քահանայագործել է 1860-80-ական թվականներին[6]:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի՝ այն հիմնադրվել է 1864 թվականին, տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին սովորողների թիվը կազմել է 49-ը[7]: 1875 թվականի տեղեկագրի տվյալներով, գյուղի նախակրթարանը գտնվել է Սուրբ Հակոբ եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Ալեքսանդր Պետրոսյանը[8]:

Եկեղեցու վերանորոգություն. 2010 թվականին վերանորոգվել է Սուրբ Հակոբ եկեղեցու տանիքը և թիթեղապատվել: Աշխատանքները կատարվել են գյուղի ռուսաստանաբնակ բարեգործ Մնացական Առաքելյանի միջոցներով:


Հրապարակող-Ա.Սուքիասյան