Մաստարայի սելավ (գետ)
գետ Հայաստանի Արագածոտնի մարզում
Մաստարայի սելավ, Մաստարա, Մաստարայի ջուր, Սելավ Մաստարա, գետ Հայաստանի Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Սկիզբ է առնում Արագածի հարավարևմտյան լանջերից մոտ 2500 մ բարձրությունից և հոսելով Կարմրաշենի սարավանդով դեպի հարավ, հետո արևելք, միախառնվում Մեծամոր գետին։ Երկարությունը՝ 98 կմ[1], ավազանը՝ 1580 կմ²։ Նախկինում մշտահոս, ջրառատ գետակ էր, Արագածի աղբյուրների ջրերը խմելու համար բնակավայրերին բաշխելու հետևանքով արդեն ցամաքել և դարձել են ժամանակավոր ջրհոսք։ Վերին հոսանքում հունն ունի մինշև 30 մ խորություն։ Սնումը ձնաանձրևային է։ Հոսում է միայն գարնանը՝ միախառնվելով Հոկտեմբերյանի ջրանցքին և Մեծամոր գետին։ Հայտնի է երբեմն կրկնվող ուժեղ սելավներով[2]։
Մաստարայի սելավ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 98 կմ |
Ավազանի մակերես | 1580 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Արագածի հարավարևմտյան լանջեր |
Ակունքի տեղակայում | Արագած |
Գետաբերանի տեղակայում | Սևջուր |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աշնակ, Կաթնաղբյուր, Սասունաշեն, Գետափի սելավ և Բարոժի ձոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 80 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 708 — 992 էջ։