Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք

Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք, 10,296 հեկտար տարածք Հայաստանի Արմավիրի մարզում, որը «BirdLife International» միջազգային բնապահպանական կազմակերպության կողմից առանձնացվել է որպես «Կարևորագույն թռչնաբանական տարածք» (ԿԹՏ), որի հիմնական նպատակն է պաշտպանել թռչունների տեսակները և ապրելավայրերը[1][2]։ Տարածքը նաև ճանաչված է որպես «Զմրուխտ տեղանք» և առանցքային կենսաբազմազանության տարածք[1]։

Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք
ՏեսակԿարևորագույն թռչնաբանական տարածք
Երկիր Հայաստան
Մակերես10 296 հեկտար
Անվանված էՍևջուր
Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածքը գտնվում է Հայաստանում
Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք
Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածքը գտնվում է Երկիրում
Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք

ԿԹՏ-ն գտնվում է Արարատյան հարթավայրում և ներկայացված է ջրաճահճային տարածքների, կիսաանապատային և խճանկարային վարելահողերի համադրությամբ[3]։

Ընդհանուր առմամբ այս տարածքում գրանցված է 225 թռչուն, այդ թվում՝ 92 բնադրող և 133 չվող և ձմեռող տեսակներ[3]։

Տարածքում հյուրընկալվում են գլոբալ վտանգված կարմրագլուխ սուզաբադը, սովորական կիվիվը, մեծ իլիկակտցարը, սովորական տատրակը, տափաստանային մկնաճուռակը, ազգային վտանգված եվրոպական ճնճղաճուռակը, ոտնացուպիկը, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայի II հավելվածում ներառված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են սպիտակ արագիլը, ներկարարները, սիրիական փայտփորիկը և սևաճակատ շամփրուկը։

Տարածքը 2002 թվականին ճանաչվել է որպես ԿԹՏ[2]։ Այն Հայաստանի թռչունների տասնութ կարևորագույն տարածքներից մեկն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Metsamor». Armenian Bird Census Council (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. 2,0 2,1 «Noravank». BirdLife International. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. 3,0 3,1 «Metsamor». Armenian Bird Census Council (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին."Metsamor". Armenian Bird Census Council. Retrieved 31 January 2019.
  4. «Important Bird Areas in Armenia». BirdLife International. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.