Կարմրագլուխ սուզաբադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմրագլուխ սուզաբադ, (լատին․՝ Aythya ferina), բադերի ընտանիքի թռչուն։
Կարմրագլուխ սուզաբադ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Aythya ferina | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Արտաքին տեսք
խմբագրելՄարմնի երկարությունը՝ 42-49 սմ է, թևերի բացվածքը՝ 72-82 սմ, կենդանի զանգվածը՝ 700-1300 գ։ Կտուցի միջին մասը բաց մոխրագույն շերտով է։ Արուի վիզը, գլուխը դարչնավուն-կարմիր են, մեջքը՝ բաց մոխրագույն, կուրծքը և ներքնապոչը՝ սև։ Էգը մոխրագույն-դարչնագույն է, կտուցի հիմքի բիծը և լայն ակնօղակը՝ բաց գույնի։ Հմուտ սուզորդ է, մինչև 30 վ կարող է կեր փնտրել ջրի խոր շերտերում։
Տարածվածություն
խմբագրելՆստակյաց է, քիչ տարածված։ Աշնանը և գարնանը հաճախ հանդիպում է մեծ երամներով (15-ից մինչև 2-3 հզ. թռչուն)։ Բնակվում է լճերում, գետերում, մեծ ճահճուտներում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է ջրային բույսերով, միջատներով, խխունջներով, մանր ձկներով, երկկենցաղներով։
Բնադրում
խմբագրելՀարսանեկան խաղերը՝ մարտի վերջից ապրիլին, մի քանի արուներ պտույտ են գալիս ջրի մեջ ամբողջությամբ սուզված էգի շուրջը։ Բույնը պատրաստում է էգը՝ հին եղեգի կույտի վրա, կարող են լինել նաև ջրի մակերեսին կիսալողացող բներ։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Դնում է 62 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 8-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-26 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, 2-3-րդ օրը կարող են հաջողությամբ սուզվել, նաև ջրի մակերեսին բույսերի վրայից միջատներ կտցել։ Մարզային և սիրողական թռչուն է։ Լայն ճանաչում ունի ոչ միայն որսորդների շրջանում։
Պատկերասրահ
խմբագրել-
Museum specimen
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրագլուխ սուզաբադ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրագլուխ սուզաբադ» հոդվածին։ |