Բայամ Մարտին (անգլ.՝ Byam Martin Island), կղզի Կանադական Արկտիկայի կղզախմբում։ Կազմում է Էլիզաբեթ թագուհու կղզախմբի մի մասը։ Ներկա պահին կղզախումբն անմարդաբնակ է (2012 թվականի տվյալներ)։

Բայամ Մարտին
Տեսակկղզի
Երկիր Կանադա
Վարչատարածքային միավորՆունավութ
Մասն էՊարիի կղզեխումբ
Երկարություն46 կմ
Լայնություն37 կմ
Մակերես1150 կմ²
Բնակչություն0 մարդ
Անվանված էThomas Byam Martin?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Կղզին զբաղեցնում է 1150 կմ² տարածք և 17-րդն է թագուհի Էլիզաբեթի[1] կղզախմբում՝ տարածքի չափով։ Կղզու առավելագույն երկարությունը 46 կիլոմետր է, առավելագույն լայնությունը՝ 37 կմ[2]։

Բայամ Մարտին կղզին ընկած Վայկաունտ-Մելվիլլ նեղուցի Մելվիլլ կղզուց դեպի հյուսիս, ձգվելով 27 կիլոմետր դեպի արևմւոտք, բաժանվելով Բայամ նողուցի Բատերստ կղզուց, ձգվելով 35 կիլոմետր հյուսիս-արևելք դեպի Օստին նեղուց։

Պատմություն

խմբագրել

Կղզին հայտաբերվել է 1819 թվականի օգոստոսին, անգլիացի զինվորական ծովային Վիլյամ Էդվարդ Պարրիի կողմից, իր առաջին ծովային արշավի[3] ժամանակ, երբ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսում որոնում էր հյուսիսարևմտյան անցումը և այն անվանեց ի պատիվ ադմիրալ Թոմաս Բայամ Մարտինի։ (Thomas Byam Martin, 1773—1854)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Atlas of Canada. List of Islands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Oceandots.com Byam Martin Island
  3. Parry first expedition