Մելանի Սքրոֆանո (անգլ.՝ Melanie Scrofano, դեկտեմբերի 20, 1982(1982-12-20), Օտտավա, Կանադա), կանադացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Վայնոնա Էրփ» (2016-2018) հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերով։

Մելանի Սքրոֆանո
անգլ.՝ Melanie Neige Scrofano
Ծնվել էդեկտեմբերի 20, 1982(1982-12-20) (41 տարեկան)
ԾննդավայրՕտտավա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Օտտավայում՝ ինժեների և կառավարական պաշտոնյայի ընտանիքում[1]։ Ունի իտալական և ֆրանկո-կանադական ծագում։ 13 տարեկան հասակում սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել, որից հետո որոշել է դառնալ դերասանուհի[2]։

Կարիերա խմբագրել

Մեծ էկրանում դերասանուհին առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին թողարկված «Սղոց 6» սարսափ ֆիլմում, որում նրան հասել է Ջինայի՝ Ուիլյամ Իստոնի օգնականի դերը, որը զոհվել էր «Կարուսել» կոչվող թակարդում։

2012-2014 թվականներին (3-5 եթերաշրջաններ) նկարահանվել է «Մտքեր կարդացող» հեռուստասերիալում՝ քրեական ռեպորտյոր Թի Թրեմբլեյի դերում[3]։ 2014 թվականին «Գայլեր» ֆիլմում նկարահանվել է Գեյլ Թիմինսի՝ գլխավոր հերոսուհու քրոջ դերում[4]։

2016 թվականից խաղացել է SyFy հեռուստաալիքի «Վայնոնա Էրփ» առեղծվածային վեստերն-սերիալի (Բո Սմիթի կոմիքսի էկրանավորումը) գլխավոր դերը[5][6]։ Երբ 2019 թվականին ի հայտ են եկել լուրեր այն մասին, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով սերիալը կարող է փակվել, երկրպագուները շոուն փրկելու համար ստեղծել են սոցիալական ընկերություն[7][8][9], ինչպես նաև Նյու Յորքի Թայմս Սքվերում գովազդային ցուցատախտակով թողարկել են սերիալի գովազդը[10][11][12][13]։ Մելանին նաև աջակցել է երկրպագուներին՝ իր գումարով գնելով բիլբորդներից մեկը[14]։ Արդյունքում հաջորդ եթերաշրջանը արտադրության մեջ է դրվել[15]։

2018 թվականին «Թռչնի երկիր» նուար թրիլլերում խաղացել է գլխավոր դերերից մեկը[16]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականին՝ Variety ամսագրի հուլիսյան թողարկման ժամանակ, հայտնի է դարձել, որ դերասանուհին հղի է։ 2017 թվականի ապրիլին՝ «Վայնոնա Էրփ»-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանումի ավարտից անմիջապես հետո, ծնվել է նրա որդին[17][18]։ Սքրոֆանոն շոուի երկրորդ եթերաշրջանում հանդես է եկել հղի վիճակում. այն դարձել է եթերաշրջանի սյուժետային կամարներից մեկը[19]։

«Վայնոնա Էրփ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասանուհի Դոմինիկ Պրովոստ Չալկլիի հետ, որը սերիալում խաղում էր նրա կրտսեր քրոջ դերը։ Հետագայում նրանք դարձել են մտերիմ ընկերներ[20]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Ֆակուլտետ Undressed Իզաբել
2006 ս Փառավոր մարդիկ Beautiful People Էմմա Լոուրեն
2007 ս Գերբնական Supernatural աղջիկ
2008 հֆ Էնը կանաչ տանիքից։ Նոր սկիզբը Anne of Green Gables: A New Beginning Բրիջիթ
2009 ֆ Սղոց 6 Saw 6 Ջինա
2010 ս Գաղտնի գործողություններ Covert Affairs Ջեյն
2010 ս Լինել Էրիկա Being Erica Ռեբեկա՝ բժիշկ Թոմի հիվանդը
2011 ֆ Քաղաքացի ավազակը Citizen Gangster Էնի Ռոբերտս
2011 հֆ Մնա ինձ հետ Stay with Me Էլիսոն
2011 ս Թեժ կետ Flashpoint Հոլի Մաքկորդ
2012 ս Փրկության հույսով Saving Hope Կիմ Սփենսեր
2012 ս Հեյվեն Haven Նոել, պարամեդիկ
2012-2014 ս Մտքեր կարդացող The Listener Թիա Թրեմբլեյ
2013 հֆ Վերափաթաթում Rewind Ջեսիկա Նոկս
2013 ֆ Բուժքույր 3D Nurse 3-D Ռեյչել Ադամս
2014 ֆ Գայլեր Wolves Գեյլ Թիմինս
2016 ս Դեմիեն Damien Վերոնիկա Սելվաջիո
2016 ֆ Եթե դու տեսնես նրան Happily Ever After Լիզա
2016 ս Վերջին թեկնածու Designated Survivor Լիզա Ջորդան
2016-2018 ս Վայնոնա Էրփ Wynonna Earp Վայնոնա Էրփ
2018 ս Վատ արյուն Bad Blood Վալենտինա Կոզոլետո
2018 ֆ Թռչնի երկիր Birdland Մերլ Ջեյմս
2019 ֆ Ես գնում եմ փնտրելու Ready or Not Էմիլի Լե Դոմաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eric Volmers (2016 թ․ մարտի 31). «Calgary-shot Wynonna Earp ready for action». Calgary Herald. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  2. Imagiamedia.ca. «The many lives of Melanie Scrofano - Panoram Italia». www.panoramitalia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Andrew Ryan (2014 թ․ մայիսի 26). «Seven Days of Television: May 26 to June 1 [1 of 7]». The Globe and Mail. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  4. Dennis Harvey Film Review: ‘Wolves’(անգլ.) // Variety : magazine. — 2014.
  5. Lesley Goldberg (2015 թ․ հուլիսի 22). «Syfy Acquires Comic Book Adaptation 'Wynonna Earp'». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  6. Nellie Andreeva (2015 թ․ հուլիսի 22). «Syfy Acquires 'Wynonna Earp' Series; Melanie Scrofano To Star». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  7. Weekes, Princess (2019 թ․ փետրվարի 22). «Save Wynonna Earp. The Mary Sue. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  8. Gennis, Sadie (2019 թ․ փետրվարի 22). «Wynonna Earp Fans Rally to Save the Show After Troublesome Season 4 Delay». TV Guide. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  9. Burlingame, Russ (2019 թ․ փետրվարի 21). «'Wynonna Earp' is Trending Worldwide As Fans Launch a Save-The-Show Campaign on Twitter». Comicbook.com. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  10. Emily Andras [@emtothea] (March 4, 2019). «This is fine, this is normal for #cdntv. #FightForWynonna #WynonnaEarp» (Թվիթ) – via Թվիթթեր.
  11. Samhan, Jamie (2019 թ․ մարտի 1). «'Wynonna Earp' Fans Try To Save The Show With Times Square Campaign». ET Canada. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  12. Harnick, Chris (2019 թ․ մարտի 1). «Wynonna Earp Fans Rally to Save Show With Billboard in Times Square». E! News. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  13. Houpt, Simon (2019 թ․ մարտի 8). «Wynonna Earp fans buy billboards to help troubled show survive». The Globe and Mail. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  14. Harnick, Chris (2019 թ․ մարտի 7). «The Fight for Wynonna Earp Continues, Now With a Billboard From Melanie Scrofano». E! News. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  15. Ryan, Maureen (2019 թ․ հուլիսի 2). «Wynonna Earp Season 4 Is Finally, Actually Happening». Vulture. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  16. Mobarak, Jared (2018 թ․ հունվարի 24). «Review: 'Birdland' Favors Mood Over Action by Utilizing Film Noir Tropes». Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: Unknown parameter |publusher= ignored (օգնություն)
  17. Maureen Ryan (2017 թ․ հուլիսի 8). «'Wynonna Earp' Exclusive: Showrunner Emily Andras and Star Melanie Scrofano Break Down That Big Reveal». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  18. Eric Volmers (2017 թ․ օգոստոսի 4). «'No pregnant pause: Expecting a baby didn't slow down Wynonna Earp or the actress playing her». Calgary Herald (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  19. Liszewski, Bridget (2017 թ․ հուլիսի 10). «Wynonna Earp's Melanie Scrofano On Her Pregnant Demon-Hunting Superhero». The TV Junkies. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  20. Lore, Kollin (2016 թ․ հունիսի 10). «Wynonna Earp - Interview with Melanie Scrofano». Spoiler TV.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Սքրոֆանո» հոդվածին։