Մեթյու Բելամի

(Վերահղված է Մեթյու Բելլամիից)

Մեթյու Ջեյմս Բելլամին (անգլ.՝ Mattew James Bellamy), բրիտանական աշխարհահռչակ Muse խմբի ղեկավարն է։ 2002 թվականին «Total Guitar» ամսագրի "Աշխարհի լավագույն 100 կիթառահարները" ցանկում նա զբաղեցրել է 29-րդ տեղը։ 2011 թ.-ին չորրորդ անգամ "NME" (New Musical Express)-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդ։

Մեթյու Բելամի
Flickr - moses namkung - Muse-2.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Matthew James Bellamy
Ի ծնե անունանգլ.՝ Matthew James Bellamy
Ծնվել էհունիսի 9, 1978 (42 տարեկան), Քեմբրիջ, {{{2}}} Մեծ Բրիտանիա
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԺանրերԱլտերնատիվ Ռոք, Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, հեղինակ-կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[1], դաշնամուր[1], ստեղնաշարային գործիքներ, կլառնետ, Մանդոլին, keytar?, վոկալ, ձայն[1], երգեցողություն[1] և երաժշտական ստեղնաշար[1]
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլMushroom Records, A&E Records
ԱնդամակցությունՄյուզ և The Jaded Hearts Club?[2]
ԿապվածMuse
ՊարգևներԱրվեստների պատվավոր դոկտոր
Կայքmuse.mu
Ստորագրություն
Ստորագրություն
Matthew Bellamy Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում։ Նրա հայրը՝ ‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը[3]: 1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմինիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք։

Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի մտնի Դոմինիկ Հովարդի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ։ Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր։ Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել։

Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել։ Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, "լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...": Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը։

Անձնական կյանքԽմբագրել

2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյթ Հադսոնի հետ[4]: 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին[5]:

ՆվաճումներԽմբագրել

2009 թվականին «Classic Rock» ամսագիրը Բելլամիին ավելացրել է «Բոլար ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» ցուցակում։

2010 թ. Մեթյու Բելլամին NME Awards-ի կողմից երրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[6]:

2010 թ. մայիսին «Q» ամսագրի ամենաազդեցիկ ֆրոնտմենների տասնյակում Բելլամին զբաղեցրել է 8-րդ տեղը, իր ետևում թողնելով Փոլ Մաքքարթնիին և Ջոն Լենոնին[7]:

2011 թ. NME Awards-ի կողմից չորրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[8]:

Երաժշտական սարքավորումներԽմբագրել

Բելլամին օգտագործում է պատվերով պատրաստված կիթառներ, ոևը պատրաստում է Հյու Մենսոնը (Hugh Manson) Դևոն կոմսության Էքզեթեր քաղաքում։ Ներկայումս նա ունի 11 "Մենսոն" կիթառ։ Նաև ունի այլ մակնիշների կիթառներ, որոնցից են Fender Aloha Stratocaster (Մեթյուի ամեթանկարժեկ և սիրված կիթառներից մեկը), Gibson Les Paul DC Lite , Gibson SG, Jackson Randy Rhoads (custom) a Parker Fly, Peavey EVH Wolfgang և Yamaha Pacifica. Խմբի սկզբնական տարիներին նա հիմնականում օգտագործում էր Yamaha Pacifica 120 SC կիթառը։ 2000 թվականի համերգների ընթացքում միշտ օգտագորշել է Gibson Les Paul DC Lite կիթառը։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել