Մեզիեր լե Մեց[4] - lès - Metz ( ֆրանս Maizières-lès-Metz, լոթարինգ.՝. Welschmaacher), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Գրանդ Էստ երկրամասի Մոզել դեպարտամենտի Մեցի շրջանում, որի կազմի մեջ մտնող Սիլյոն-Մոզելլանդ նորաստեղծ կանտոնի վարչական կենտրոնն է[5] ։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը եղել է հետագայում վերացված համանուն կանտոնի՝ Մեզիեր-լե-Մեսի ( Մեց-Կամպայն շրջան) վարչական կենտրոնը։

Բնակավայր
Մեզիեր լե Մեց
ֆր.՝ Maizières-lès-Metz[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես8,82 կմ²
Բնակչություն11 792 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ57280[3]
Պաշտոնական կայքville-maizieres-les-metz.fr(ֆր.)
Մեզիեր լե Մեց (Ֆրանսիա)##
Մեզիեր լե Մեց (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Մեզիեր լե Մեց համայնքն ընկած է Ֆրանսիայի ծայր հյուսիս-արևելքում, Լոթարինգիա երկրամասի Մոզել դեպարտամենտում, Մեց քաղաքից հյուսիս։ Քաղաքի մերձակայքում գործում է զվարճությունների Վալիգատոր զբոսայգին։

Պատմություն խմբագրել

Բնակավայրն առաջին անգամ գրավոր հիշատակվել է 977 թվականին Maidera / Մայդերա անունով, ապա՝ 1218 թվականին՝ Masieres / Մասիերես անունով։ 1558 թվականին ֆրանսիական բանակը գրավել է Մեզիեր քաղաքը, 1648 թվականին վերջնականապես հաստատվել է Ֆրանսիայի տիրապետությունը նրա նկատմամբ։ 1870-1918 թվականներին և 1940-1944 թվականներին քաղաքը եղել է Գերմանիայի կազմում։ 1915-1918 թվականներին այն գերմանացիների կողմից վերանվանվել է Macheren / Մախերեն, 1940-1944 թվականներին՝ Machern bei Metz / Մախերն բայ Մեց ։ 1944 թվականին ռմբակոծությունների ու մարտերի արդյունքում քաղաքը մասամբ ավերվել է։

Մեզիեր լե Մեսը եղել է լոթարինգա-պրուսական ազնվականական դը Մեզիեր (de Maizière) տոհմի հայրենի կալվածքը, տոհմ, որի անդամները 17-րդ դարում՝ Ֆրանսիայում հուգենոտների նկատմամբ ծայր առած հալածանքների ժամանակ տեղափոխվել են Պրուսիա։ Ի թիվս այլոց՝ այս տոհմի ներկայացուցիչներ են հանդիսանում ԳԴՀ վերջին վարչապետ Լոթար դե Մեզիերը, գերմանացի քաղաքական գործիչ Թոմաս դե Մեզիերը և գեներալ Ուլրիխ դե Մեզիերը ։

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. «Décret n° 2014-183 du 18 février 2014 portant délimitation des cantons dans le département de la Moselle». Декрет №2014-183 от 18 февраля 2014 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզիեր լե Մեց» հոդվածին։