Մեգաբատես (հին հունարեն՝ Μεγαβάτης), պարսից զորքի հրամանատար մ․թ․ա․ 6-րդ դարի ավարտին և 5-րդ դարի սկզբին։ Ըստ Հերոդոտոսի՝ նա Դարեհի և նրա եղբոր՝ Արտափրենեսի՝ Լիդիայի սատրապի զարմիկն էր։

Մեգաբատես
հին հունարեն՝ Μεγαβάτης
Մեգաբատեսը Արսամեսի որդին և Հիստասպեսի եղբայրն էր
Փռյուգիայի սատրապ
անհայտ
 
Մասնագիտություն՝ զորավար
Ազգություն պարսիկ
Ծննդյան օր մ․թ․ա․ 6-րդ դար
Վախճանի օր մ․թ․ա․ 5-րդ դար
Դինաստիա Աքեմենյաններ
Քաղաքացիություն  Աքեմենյան պետություն
Հայր Արսամես

Ըստ Հերոդոտոսի աշխատության՝ Մեգաբատեսը ավելի շատ հայտնի է մ․թ․ա․ 499 թվականին Արիստագորասի հետ միասին դեպի Նաքսոս կատարած անհաջող արշավանքի համար։ Արիստագորասի և 200 նավերի հետ միասին նա Դարեհ I Մեծի կողմից ուղարկվում է Էգեյան ծովում գտնվող փոքրի կղզին՝ Նաքսոսը, պարսից տիրապետությանը ենթարկելու[1]։

Հերդոտոսոը կարծիք է հայտնում, որ այս արշավանքը 4 ամիս տևած պաշարումից հետո ձախողվել է Արիստագորասի և Մեգաբատեսի միջև տեղի ունեցած վեճի պատճառով, որի պատճառը մի նավապետի անուշադրությունն էր։ Երբ Մեգաբատեսը նավերից մեկի վրա պահակակետը դատարկ է գնում, նա որոշում է պատժել նավապետին, ինչին դեմ է դուրս գալիս Արիստագորասը և նրանց միջև վեճ է տեղի ունենում, ինչի արդյուքնում Մեգաբատեսը զայրանում էր և նաքսոսցիներին տեղյակ պահում սպասվող պաշարման մասին։ Արդյունքում նաքսոսցիները մեծ թվով պաշար են հավաքում և ամրացնում իրենց ամրոցը, ինչը թույլ է տալիս դիմանալ 4 ամիս տևող պաշարմանը։ Համարվում է, որ Մեգաբատեսը դեպի Նաքսոս տեղի ունեցած վեճի համար ձգտում էր խայտառակել Արիստագորասին պարսկական դատարանի առջև։

Մեգաբատեսը գնացել է իր ավագ եղբոր հետքերով և դարձել Փռյուգիայի սատրապ։

Նրա որդիներից էր Մեգաբազոսը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Herodotus. (2003). The Histories. Trans. Aubrey De Selincourt. Rev. John Marincola. London: Penguin Group. 0-14-044908-6