Մբանզա-Կոնգո
Մբանզա–Կոնգո (պորտ.՝ M'Banza-Kongo, կոնգո` Mbânza Kôngo), քաղաք Անգոլայի հյուսիս-արևմուտքում, Զաիրե նահանգի վարչական կենտրոնը։ Պորտուգալական իշխանության շրջանում կոչվել է Սան Սալվադոր դու Կոնգո (պորտ.՝ São Salvador do Congo):
Բնակավայր | |||
---|---|---|---|
պորտ.՝ M'banza-Kongo | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 0,622 կմ² | ||
ԲԾՄ | 408 մետր | ||
Բնակչություն | 148 000 մարդ (2014) | ||
| |||
Աշխարհագրություն խմբագրել
Քաղաքը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում՝ բլրի վրա, ծովի մակարդակից 408 մ բարձրության վրա։ Քաղաքից մինչև Կոնգո գետի մոտակա հատվածը 160 կմ է։ Քաղաքն ունի օդանավակայան[1]։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունն ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 24 220 մարդ[2][3]։
Պատմություն խմբագրել
1390 թվականից Մբանզա–Կոնգոն եղել է Կոնգոյի Թագավորության մայրաքաղաքը։ Այստեղ է գտնվել երկրի տիրակալի նստավայրը՝ մանի-կոնգոն։
Դեռևս 15-րդ դարում՝ պորտուգալացիների ժամանումից հետո, երկրում սկսել է արմատավորվել քրիստոնեությունը։ 16-րդ դարի կեսերին Մբանզա–Կոնգոյում կառուցվել է եկեղեցի։ Հաջորդ հարյուրամյակում քաղաքը շարունակել է աճել և զարգանալ։ 17-րդ դարի կեսերին նրա բնակչությունը հասել է 30 000-ի։ Այնուամենայնիվ, 1660-ական թվականներին թագավորությունում սկսվել է քաղաքացիական պատերազմ (Մբվիլայի ճակատամարտում պորտուգալական բանակի կողմից արքայական ուժերի պարտությունից հետո (1665))։ 1678 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։
Մբանզա–Կոնգոն վերակառուցվել է 1709 թվականին անտոնյանիստների՝ Կամպա Վիտայի հետևորդների կողմից։ 1914 թվականին թագավորության տարածքը քաղաքի հետ միասին դարձել է Անգոլայի պորտուգալական գաղութի մաս։ 1975 թվականից եղել է Անգոլայի անկախ պետության մաս։
Քաղաքացիական պատերազմի առաջին ամիսներին Սան Սալվադոր դու Կոնգո քաղաքը FNLA հակակառավարական շարժման և նրա զինված ուժերի ռազմական և քաղաքական հենակետերից մեկն էր։ Մասնավորապես, կար եվրոպացի և ամերիկացի վարձկանների հենակետ Կոստաս Գեորգիուի, այնուհետև Գուստավո Գրիլոյի հրամանատարությամբ, որոնց հավաքագրում էին FNLA-ի կողմից պատերազմում կռվելու համար։ 1976 թվականի փետրվարի սկզբին քաղաքը գրավվել է MPLA-ի կառավարական ուժերի կողմից։
Նշանավոր տեղաբնիկներ խմբագրել
- Ռոբերտո Հոլդեն, անգոլացի քաղաքական գործիչ, Անգոլայի ազատագրման ազգային ճակատի (FNLA) հիմնադիր և երկարամյա ղեկավար։
- Ջոնի Էդուարդո Փինոք, անգոլացի քաղաքական գործիչ և դիվանագետ, Ռոբերտո Հոլդենի զինակիցը FNLA-ում, հետագայում միացել է MPLA-ին։
- Տոնտա Աֆոնսու Կաշտրու, անգոլացի զինվորական, FNLA զորքերի հրամանատար, հետագայում կառավարական բանակի գեներալ։
Կլիմա խմբագրել
Մբանզա–Կոնգոյի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.5 (92.3) |
37.0 (98.6) |
37.7 (99.9) |
35.5 (95.9) |
35.0 (95) |
32.5 (90.5) |
35.0 (95) |
32.5 (90.5) |
32.0 (89.6) |
35.0 (95) |
36.0 (96.8) |
32.5 (90.5) |
37.7 (99.9) |
Միջին բարձր °C (°F) | 28.1 (82.6) |
28.7 (83.7) |
29.5 (85.1) |
28.9 (84) |
28.2 (82.8) |
26.5 (79.7) |
24.6 (76.3) |
24.6 (76.3) |
26.0 (78.8) |
27.4 (81.3) |
28.0 (82.4) |
27.7 (81.9) |
27.4 (81.3) |
Միջին օրական °C (°F) | 24.2 (75.6) |
24.6 (76.3) |
25.0 (77) |
24.7 (76.5) |
24.0 (75.2) |
22.0 (71.6) |
20.2 (68.4) |
20.2 (68.4) |
21.6 (70.9) |
23.4 (74.1) |
24.0 (75.2) |
23.9 (75) |
23.2 (73.8) |
Միջին ցածր °C (°F) | 20.2 (68.4) |
20.5 (68.9) |
20.4 (68.7) |
20.5 (68.9) |
19.8 (67.6) |
17.5 (63.5) |
15.8 (60.4) |
15.8 (60.4) |
17.3 (63.1) |
19.3 (66.7) |
20.0 (68) |
20.1 (68.2) |
18.9 (66) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 16.5 (61.7) |
17.1 (62.8) |
16.7 (62.1) |
17.2 (63) |
14.9 (58.8) |
13.0 (55.4) |
12.0 (53.6) |
12.3 (54.1) |
13.3 (55.9) |
16.4 (61.5) |
17.0 (62.6) |
16.5 (61.7) |
12.0 (53.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 139 (5.47) |
133 (5.24) |
175 (6.89) |
255 (10.04) |
156 (6.14) |
2 (0.08) |
0 (0) |
4 (0.16) |
8 (0.31) |
80 (3.15) |
167 (6.57) |
183 (7.2) |
1299 (51,14) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 9 | 7 | 10 | 15 | 10 | 1 | 0 | 1 | 1 | 7 | 13 | 12 | 86 |
աղբյուր: Գերմանիայի եղանակային ծառայություն (1920–1952)[4] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «M'Banza Congo Airport profile» (անգլերեն)։ Aviation Safety Network։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-08
- ↑ «Population of Mbanza Congo, Angola» (անգլերեն)։ Mongabay.com։ Վերցված է 2012-07-31
- ↑ «Population Of M'banza Congo» (անգլերեն)։ Population-of.com։ Վերցված է 2011-05-08
- ↑ «Klimatafel von Mbanza Congo (Sao Salvador do Congo), Prov. Zaire / Angola»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 6 February 2016