Կապ չկա (անգլ.՝ Disconnect), Հենրի Ալեքս Ռուբինի 2012 թվականի ամերիկյան դրամատիկ թրիլերը, որը բաղկացած է մի քանի առանձին պատմություններից։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ վերապրում ժամանակակից կապի տեխնոլոգիաների տարբեր բացասական կողմերը։ Դերերերում հանդես են գալիս այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են՝ Ջեյսոն Բեյթմանը, Հոուփ Դևիսը, Ֆրենկ Գրիլլոն, Անդրեա Լուիզ Ռաիսբորո, Պոլ Պատոն[3]։

Կապ չկա
անգլ.՝ Disconnect
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և դրամա
Թեմամարմնավաճառություն և հաշվարկում
Թվական2012, 2013 և հունվարի 30, 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀենրի Ալեքս Ռուբին
ՊրոդյուսերՈւիլյամ Հորբերգ
ԴերակատարներՋեյսոն Բեյթման, Ալեքսանդր Սկարսգորդ, Փոլա Փաթոն, Մաքս Թիրիոթ, Անդրեա Ռայսբորո, Քոլին Ֆորդ, Ֆրենկ Գրիլլո, Միքայել Նյուկվիսթ, Ջոնա Բոբո, Հոուփ Դևիս, Հեյլի Ռամ, Քեյսի Լեմոնս, Ջոն Շերիան, Ալեքս Մանեթ[2], Մարկ Ջեյքոբս[2], Նորբերտ Լեո Բաց[2] և Թեսա Ալբերթսոն
ԵրաժշտությունՄաքս Ռիխտեր
ՄոնտաժԼի Փերսի
Նկարահանման վայրՆյու Յորք և Կալիֆոռնիա
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Disconnect (2012 film) Վիքիպահեստում

Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Կանադայում, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բաղկացած է երեք պատմություններից, որոնք պատմում են ժամանակակից կապի տեխնոլոգիաների բացասական կողմերի մասին։ Համառ լրագրող Նինա Դունամը (Անդրեա Լուիզ Ռաիսբորո) հաջողակ հարցազրույց է անցկացնում անչափահաս ինտերնետ-մերկապարող Քայլի հետ (Մաքս Տիրիոտ)։ Քայլը փախստական է, ով աշխատում է «տան» մեջ այլ մերկապարողների հետ՝ գլխավոր տնօրեն Հարվիի ղեկավարությամբ։ Հարցազրույցի եթեր դուրս գալուց հետո ՀԴԲ-ն ցանկանում է, որ Նինան բացահայտի իր հասցեն, որպեսզի փակվի ամբողջ կայքէջը, որտեղ տեղակայված են վեբ-կայքերը։ Քանի որ Նինան գումար է վճարել «կապ» հաստատելու համար Քայլի հետ, նա հավանաբար խախտել է օրենքը, ստիպելով ոստիկանությանը ճնշում գործադրել նրա վրա՝ համագործակցելու համար։ Աղջիկը գտնվում է երկընտրության առաջ, մի կողմից Քայլին փրկելու, մյուս կողմից փորձելու ոչ մի ավելորդ բան չասել, ինչը կարող է բացասաբար ազդել նրան վրա։ Քայլը չի ողջունում իրավիճակը, նա դիմում է Հարվեյի՝ ղեկավարի (Մարկ Ջեյկոբսի) օգնությանը և փրկվում է լրագրողի ձեռքերից, որից հետո երկուսով հեռանում են։

Երկու ընկերներ`Ջեյսոն Դիքսոնը (Քոլին Ֆորդ) և Ֆրայնը (Ավիադ Բերնշտայն) ներկայանում են որպես աղջիկ՝ Ջեյսիկա անունով և համոզում են իրենց հասակակից Բեն Բոնին (Ջոնա Բոբո)` վերբեռնի իր լուսանկարը անպարկեշտ ձևով։ Այս տեղեկությունը տղաները իսկույն հասցնում են դասընկերներին, և շուտով գրեթե բոլորը դպրոցում իմանում են Բենի լուսանկարի մասին։ Բենը այնքան մտահոգված է, որ նա նույնիսկ ինքնասպանություն փորձ է կատարում, որի արդյունքում նա ընկնում է կոմայի մեջ։ Ռիչը՝ տղայի հայրը, հետազոտում է որդու իրերը՝ պատասխաններ գտնելու ակնկալիքով, հասնելով Բենի համակարգչին, նա սկսում է նամակագրվել «Ջեսիկա»-ի հետ։ Ջեյսոնը մեղավոր զգալով այցելում է Բենին հիվանդանոցում, որտեղ նա պատահաբար հանդիպում է Ռիչին։ Ջեյսոնի հայրը բացահայտում է, թե ինչով է զբաղված տղան և զայրանում է նրա վրա։ Այնուամենայնիվ, նա պաշտպանում է իր որդուն` ջնջելով բոլոր ապացույցները Ֆրայի iPad-ից։ Միևնույն ժամանակ, Ռիչը նաև հայտնաբերում է, թե ով է «Ջեսիկա»-ն, որից հետո գնում է Դիկսոնի տուն, որտեղ նա իսկական շոու է կազմակերպում։ Սիդնին (Փոլա Փաթոն) և Դերեկ Հալլը (Ալեքսանդր Սկարսգորդ) - երիտասարդ զույգ են,ովքեր վերջերս են կորցրել երեխային։ Ինտերնետային խարդախության զոհ դառնալով նրանք կորցնում են իրենց բոլոր գումարները։ Զույգը վարձում է մասնավոր դետեկտիվ Մայքին` հանցագործներին գտնելու համար։ Նրանք գնում են կասկածյալի հետքերով, և նույնիսկ դետեկտիվը հայտարարում է, որ ինքը մեղավոր չէ, զույգը հանդիպում է իր հետ և իրենց պահում են այնպես կարծես այնուամենայնիվ ինքն է մեղավոր...

Դերերում խմբագրել

Շահույթ խմբագրել

«Կապ չկա»-ն սահմանափակ քանակով թողարկվել է 2013 թվականի ապրիլի 12-ին 15 կինոթատրոններում և հավաքել է 124,000 դոլլար։ Ֆիլմը թողարկվել է 180 կինոթատրոնում, և ի վերջո արժանացել է 1,436,900 ԱՄՆ դոլարի և միջազգային մակարդակով `3,428,048 դոլարի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Kilday, Gregg. «Jason Bateman-Hope Davis Drama 'Disconnect' to Open Santa Barbara Film Festival». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  4. «Կապ չկա»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապ չկա» հոդվածին։