Մաքս Կորժ (իրական անունը Մաքսիմ Անատոլիի Կորժ, նոյեմբերի 23, 1988(1988-11-23), Լունինեց, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս երգիչ և երգերի հեղինակ։

Մաքս Կորժ
Բնօրինակ անունբելառուս․՝ Максім Анатольевіч Корж
Ի ծնե անունբելառուս․՝ Максім Анатолевіч Корж
Նաև հայտնի է որպեսМакс Корж[1]
Ծնվել էնոյեմբերի 23, 1988(1988-11-23) (36 տարեկան)
Լունինեց, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Բելառուս
Ժանրերռեփ, դաբստեպ, էլեկտրոփոպ, հիփ-հոպ, պոպ-պանկ
Մասնագիտություներգիչ
Գործիքներկիթառ, դաշնամուր, սինթեզատոր, վոկալ և ստեղնաշարային գործիքներ
Կայքmaxkorzh.com
 Max Korzh Վիքիպահեստում

Բելառուսի առաջին երգիչն է, ով Մինսկ-Արենա համալիրում հավաքել է 13000 մարդ։ Նաև համերգներ է տվել Մինսկի Սպորտի Համալիրում, Մինսկի ֆուտբոլի դաշտում (6000 մարդ) և Մոսկվայի Լուժնիկի համալիրում։

Մուզ-Թիվի 2013 «Տարվա Առաջընթաց» մրցանակաբաշխության անվանակարգի մասնակից։ 2014 թվականին հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգը և արժանացել է նվերի՝ ոսկե ափսեի։

2013 և 2014 թվականներին կազմակերպել է երկու զբոսաշրջություն Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում` «Թռչող մարտ» և «Պոկված մայիս» անվանումներով։

2014 թվականի աշնանը Մաքս Կորժը կրկին ուղևորվեց զբոսաշրջության և ներկայացրեց նոր «Ընտանեկան» ալբոմը։ «Մեծ Ֆլետ» վերնագրով համերգներ են անցել Կիևում, Մինսկում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

Բելառուսը արդեն սկսել է ուսումնասիրել եվրոպական քաղաքները։ Մաքսը համերգներ է տվել Պրահայում, Տալլինում, Վարշավայում։

Կենսագրություն

խմբագրել

Մաքս Կորժը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 23-ին Բրեստի շրջանի Լունից քաղաքում։ Ինչպես ասում է Մաքսիմը, իր սերը երաժշտության նկատմամբ կար դեռ մանկուց։ Այդ ժամանակ ծնողները տարան նրան երաժշտական դպրոց։ Արդեն 16 տարեկանում Կորժն իր ընկերների հետ ստեղծեց Lun Club խումբը։ Սակայն այն գոյատևեց շատ քիչ ժամանակ։ Ստեղծվեցին ուրիշ ծրագրեր, բայց դրանցից ոչ մեկը չհասավ ինչ-որ արդյունքի։

Բազմաթիվ անհաջողություններից հետո Մաքսը փորձեց իրեն բիտմեյքերի դերում, այսինքն նա ստեղծում էր երաժշտության մինուս։ Այդ միտքը ծաղկում ապրեց, և մի քանի տարի հետո նա գրեց իր երաժշտության հիման վրա իր սեփական երգերը։

Բելառուսի պետական համալսարանում Մաքսը գրեց իր առաջին սեփական երգը։ Իհարկե, այդ երգի մեջ կար թեթևակի իրոնիա և նույնիսկ ծաղրանք աղջիկների նկատմամբ։ Դա այդ ժամանակների համար նորմալ բան է։

«Իմ առաջին երգի համար, որը պետք է ձայնագրվեր ստուդիայում, ես մայրիկիցս պարտքով խնդրեցի 300 դոլար»,- ասում է Մաքսը։ «Չկար ոչ պրոդյուսեր, ոչ ծանոթներ։ Իմ երգերը ես պարզապես գցում էի համացանց»։

Սովորելով ԲՊՀ-ում մինչև 3 կուրս՝ Մաքսը հասկանում է, որ ուսումը խանգարում է երգեր գրելուն և այդ ժամանակ էլ Մաքսը որոշում է թողնել համալսարանից ու լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Մոր տված 300 դոլարով Մաքսը գրում է իր առաջին երգը՝ «Երկինքը կօգնի մեզ» (ռուս.՝ Небо поможет нам) և տեղադրեց այն ժամանակ Եվրոպայի ամենամեծ սոց. ցանցում՝ ՎԿ֊ում։

Դրանից հետո Մաքսը գնաց բանակ։

Երբ նա վերադարձավ բանակից, նա իմացավ, որ իր երգը շատ հայտնի դարձավ համացանցում։ Այդ երգը հավաքել էր բազմաթիվ ունկնդիրներ և նույնիսկ Մինսկի որոշ ռադիոընկերություններ օրական միացնում էին այն։ Մաքսը սկսեց ուղարկել իր երգերը տարբեր դիջեյներին, որպեսզի նրանք միացնեին իր երգերը գիշերային ակումբներում։

Մաքսը ուզեց դառնալ հայտնի մենակատար։ Իր կոլեգաների հետ, իսկ նրանք իր ընկերներն են, նրանք սկսեցին համերգներ տալ Բելառուսի մարզերում։ Նախատեսված էր կազմակերպել համերգների շարք Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Մինսկի համերգը տեղի ունեցավ մարտի 7-ին 2013 թվականին Սպերտի Ամրոցում, չնայած որ Մաքսը շատ էր կասկածում տեղի համար, որովհետև նա կարող էր գումարի տակից «դուրս չգալ»։ Պատճառը այն էր, որ շատ քիչ Բելառուս երգիչ կարող է այդպիսի մեծ լսարան հավաքել։ Մաքսի համերգին եկել էր 6000 մարդ։ Դա ամբողջ համերգասրահի քանակից վեր էր և այդ պատճառով տեղեր ստեղծվեցին ամբիոնում։

Վերջերս Մաքսը սկսեց հայտնվել Respect Production կազմակերպության հովանու տակ, որը սկսեց կազմակերպել համերգներ ոչ միայն Բելառուսում, այլև արտասահմանում։

2012 թվականի վերջին Մաքսը ամուսնացավ Տատյանա Մացկևիչի հետ։ Մի քանի ամիս հետո ծնվեց իրենց դուստրը՝ Էմիլիան (Միմի- ինչպես ասում է Մաքսը)։

Սկավառակագրություն

խմբագրել

Առանց ալբոմի երգեր

խմբագրել

Դուրս ենք հանում ալկոհոլը (ռուս.՝ Выгоняем алкоголь)

Կենդանական աշխարհ 2012

խմբագրել
  1. Իմ երազանքների աշխարհը (ռուս.՝ Мир моих снов)
  2. Օլյա (ռուս.՝ Оля)
  3. Ու՞ր է քո սերը (ռուս.՝ Где твоя любовь?)
  4. Բացիր աչքերդ (ռուս.՝ Открой глаза)
  5. Սուպեր-գործակալ (ռուս.՝ Супер-агент)
  6. Ուռուցքաբան (ռուս.՝ Уролог)
  7. Ուրիշի կինը (ռուս.՝ Чужая женщина)
  8. Սպիտակ մառախուղ (ռուս.՝ Белый туман)
  9. Իմ ընկեր (ռուս.՝ Мой друг)
  10. Բանակ (ռուս.՝ Армия)
  11. Նատաշա (ռուս.՝ Наташа)
  12. Երիտասարդներին (ռուս.՝ Молодым)
  13. Հայրիկ (ռուս.՝ Папаша)
  14. Որտեղ եմ ես (ռուս.՝ Где я!)
  15. Երկինքը կօգնի մեզ (ռուս.՝ Небо поможет нам)
  16. Մթության մեջ (ռուս.՝ В темноте)

Ապրել հավեսով 2013

խմբագրել
  1. Առողջ քուն (ռուս.՝ Здоровый сон)
  2. Դարձիր (ռուս.՝ Стань)
  3. Ցեց (ռուս.՝ Мотылек)
  4. Քո հետևից (ռուս.՝ За тобой)
  5. Արտագաղթող (ռուս.՝ Эмигрант)
  6. Տրամվայներ (ռուս.՝ Тралики)
  7. Ապրել Հավեսով (ռուս.՝ Жить в кайф)
  8. Չկան նորություններ (ռուս.՝ Нет новостей)
  9. Ցանց (ռուս.՝ Сеть)
  10. Կարևոր չէ (ռուս.՝ Неважно)
  11. Էնդորֆին (ռուս.՝ Эндорфин)
  12. Հալչում է ծուխը (ռուս.՝ Тает дым)
  13. Կանաչ ճամպրուկ (ռուս.՝ Зелёный чемодан)
  14. Չկա ոչ մի կանոն (ռուս.՝ Нет никаких правил)
  15. Ժամանակ (ռուս.՝ Время)
  16. Կարևոր չէ (ռուս.՝ Неважно)

Ընտանեկան 2014

խմբագրել
  1. Էգոիստ (ռուս.՝ Эгоист )
  2. Ընտանեկան (ռուս.՝ Домашний)
  3. Ամստերդամ (ռուս.՝ Amsterdam)
  4. Բոցավառ լույս (ռուս.՝ Пламенный свет)
  5. Ֆլէտ (ռուս.՝ Флэт)
  6. Մի հորինիր (ռուս.՝ Не выдумывай)
  7. Ո՞վ է այստեղ հայրը (ռուս.՝ Кто здесь папа?)
  8. Ո՞վ է այստեղ հայրը (ռուս.՝ Кто здесь отец?)
  9. Որտեղ եմ ես (ռուս.՝ Где Я!)

Տեսգրություն

խմբագրել

Պաշտոնական տեսահոլովակներ

խմբագրել
Տարի Տեահոլովակ Ռեժիսոր
2012 Երկինքը կօգնի մեզ Մաքս Կորժ
2012 Ուր եմ ես Եգոր Աբրամենկո
2013 Մթության մեջ Իվան Լեբեդև
2013 Ապրել հավեսով Ալեկսեը Բոցենին
2014 Ցեց Մաքս Կորժ
2014 Դարձիր Ռուստամ Ռոմանով
2014 Ամստերամ Մաքս Կորժ
2014 Ընտանեկան
2014 Մի հորինիր Մաքս Կորժ
2013 Տրալիկներ

Համերգային տեսահոլովակներ

խմբագրել
Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2013 Կարևոր չի Մաքս Կորժ
2013 Էնդորֆին Մաքս Կորժ
2014 Տրալիկներ Մաքս Կորժ

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Կորժ» հոդվածին։