Մարտունի (Արցախ)

քաղաք Արցախում
(Վերահղված է Մարտունի (ԼՂՀ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի

Մարտունի, քաղաք Արցախի Հանրապետության արևելյան մասում, Մարտունու շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 58 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Մարտունի
Մարտունու կենտրոնական փողոցներից մեկը
ԵրկիրԱրցախ Արցախ
Տվյալ կարգավիճակում1923 թվականից
ԲԾՄ390±1 մետր
Բնակչություն6200[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարտունեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (8)
Մարտունի (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մարտունի (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Մարտունի համայնքում ընդգրկված են Կաքավաձոր և Քաջավան գյուղերը։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 8243,64 հա տարածք, որից 5466,61 հա գյուղատնտեսական նշանակության, 2364,73 հա անտառային հողեր։

Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Քյահրիզ» և «Ավոյի աղբյուր»։ Մարտունի քաղաքում կան 2 չգործող ջրահավաք սրահներ։ Ոռոգման ջրի համար առկա են 21 արտեզյան ջրհորներ, որոնցից 6 գործող, իսկ խմելու ջրի համար՝ 5 գործող արտեզյան ջրհորներ։

Համայնքի տարածքում առկա են կրաքարի և կավի հանքային պաշարներ։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Մարտունի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 5705 մարդ, կա 1624 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 4971 5241 5352

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում աշխատում է տարբեր պետական հիմնարկներում, շրջկենտրոնի պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` հողագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Ս. Մեծն Ներսես եկեղեցի (XX դ.), Գևորգավանի ռուսական եկեղեցի (XIX դ.):

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, «Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ, Մարտունու մշակույթի տուն, շրջանային հիվանդանոց, կար 2 դպրոց` 1 հոսքային և 1 հիմնական, որտեղ սովորում էին 765 աշակերտներ, և Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, համայնքն ուներ 2 պետական մանկապարտեզ, որտեղ ընդհանուր առմամբ մանկապարտեզ հաճախում են 333 երեխաներ[4]։

Առողջապահություն

խմբագրել

2013 թ.-ին Հայաստան համահայկական հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի (Նյու Յորք) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մարտունի քաղաքում կառուցել է հիվանդանոց[5]։

Հայտնի անձինք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. [1] Արխիվացված 2017-03-29 Wayback Machine стр. 24-25
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 218.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Նորակառույց հիվանդանոց Մարտունիում