Մարտիրոս Մկրտչյան

հայ թարգմանիչ, գրող

Մարտիրոս Շիրազեցի Մկրտչյան (Մարտիրոս Դավթյանց, անհայտ[1] - անհայտ[1]), XIX դարի առաջին կեսի հնդկահայ գրող, խմբագիր, գրաքննադատ։

Մարտիրոս Մկրտչյան
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Գրական անունՄարտիրոս Դավթյանց[1]
Մասնագիտությունգրող, խմբագիր և գրական քննադատ
Ազգությունհայ
ԱշխատավայրՇտեմարան[1]

Գործունեություն խմբագրել

Կալկաթայում հրատարակել է «Շտեմարան»-ը (1821-1823 թթ.), որն առաջին աշխարհաբար պարբերականներից է։ Այստեղ էլ տպագրել է իր բանաստեղծությունները (մեծ մասամբ գրաբար), առակները («Ագռավի մասին», «Բժիշկ ամոթխած», «Դարվիշ և խափշիկ» և այլն), հոդվածները, որոնցում քննադատում է դաստիարակչական կոպիտ մեթոդներ կիրառող քահանաներին, հանդես գալիս ստրուկներին ու սպասավորներին գանակոծելու դեմ։ Հրատարակել է նաև մի կատակերգություն՝ «Խտրադիմա դժրողության» (1821), կից «Հասարակախոսություն» հավելված-ուսումնասիրությամբ, որտեղ տրվում են պիեսի ստեղծման հանգամանքները, կարևորվում թատրոնի նշանակությունը։ Մկրտչյանի գրած «Վիկտորիա» այբբենարանը (1841) երկար տարիներ ուսումնական ձեռնարկ է ծառայել Կալկաթայի հայկական դպրոցների համար։ Մասնակի թարգմանություններ է կատարել Շեքսպիրից, Մոլիերից։ Օգտագործել է Ներսես Ապողան, Անխաբ Եպիփան և այլ ծածկանուններ։

Գրականություն խմբագրել

  • Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Երևան, 1956։
  • Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Երևան, 1959։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 643.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 643