Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շտեմարան (այլ կիրառումներ)

«Շտեմարան», հանդես, լույս է տեսել 1821-1823 թվականներին, Կալկաթայում։ խմբագիր՝ Մկրաչյան։ Լուսաբանել է գաղթավայրի առօրյան, անդրադարձել տարբեր խավերի բախումներին, սուր քննադատության ենթարկել հոգևորականներին, «ազգի հոգսերի նկատմամբ անտարբեր» մեծահարուստներին ու առևտրականներին, կոչ արել բարձր պահել ազգային ոգին, առաջնորդվել ազատագրական գաղափարներով։

Ունեցել է պրոռուսական կողմնորոշում, անդրադարձել է ժամանակի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես թուրքական բռնությունների դեմ հույն ժողովրդի ազատագրական պայքարին, քննադատել Օսմանյան պետության հայակործան քաղաքականությունը, շեշտել զինվորական գործ և քաղաքականության արվեստ սովորելու անհրաժեշտությունը։

Տպագրել է հայրենասիրական, պատմական, գրական բնույթի նյութեր, բանավիճային հոդվածներ, զրույցներ, առակներ, լուրեր, արհեստներ ու կենցաղավարություն ուսուցանող խորհուրդներ, անդրադարձել թատրոնի, հայոց լեզվի և այլ հարցերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 578