Մարտիրոս Ալթունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալթունյան Մարտիրոս Հակոբի (սեպտեմբերի 21, 1889[1], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[2] - դեկտեմբերի 20, 1958[2], Բեյրութ, Լիբանան[2]), հայ ճարտարապետ։
Մարտիրոս Ալթունյան արմտ. հայ.՝ Մարտիրոս Ալթունեան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1889[1] |
Ծննդավայր | Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1958[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան[2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Էկոլ դը Բո Արթ (1918)[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Parliament of Lebanon? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Կրթությունն ստացել է Փարիզի Գեղարվեստի Ազգային բարձրագույն դպրոցում։ Զուգահեռաբար ուսանել է նկարչություն։
Աշխատանք
խմբագրել1919 թվականին տեղափոխվել է Բեյրութ, աշխատել որպես ճարտարապետ և նկարիչ։ Նախագծել և կառուցել է Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (1940), Երուսաղեմի Ս․ Հռիփսիմե մատուռը (1946), Բաղդադի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1957) և այլ եկեղեցիներ, հասարակական շենքեր, առանձնատներ։
Նա նկարել է Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի «Տրդատի թագադրումը», Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայր տաճարի «Տրդատ թագավորի մկրտությունը», «Էջմիածնի տաճարի շինությունը» որմնապաստառները և այլն։ Ալթունյանի արվեստը հարազատ է հայկական ավանդույթներին։
Արդիականի ու արաբական ազգային ավանդականի շաղկապումով է նախագծել Աբու Բաքր մզկիթը Բեյրութում, պալատական համալիրը (մզկիթ, մատենադարան, հյուրապալատ և այլն) Ամմանում` Վատիկանի պատվերով, Սուրբ Պողոս կաթոլիկ, մայր տաճարը (1947-1950)` Բեյրութին մերձ հունաբնակ Հարիսա գյուղի մոտ։
Ալթունյանի գեղանկարչական գործերից են՝
- Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճի մեծաչափ (12 մ²) կրոնապատմական թեմայով հինգ որմնանկարները
- Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Վարդան, Հակոբոս, Հեղինե սրբերի սրբապատկերները (1949-1950)
- Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի Լիբանանի տաղավարի նկարազարդումները, ծովանկարները
- Անթիլիասի մայր տաճարի աղոթասրահի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ արքային» կտավը, Ավագ խորանի «Մայր Աստվածածին» սրբանկարը (բնորդը Ալթունյանի կինն է)
Հեղինակ է նաև քանդակային գործերի (Լիբանանի ազգային զինանշան-մեդալ)։
Պարգևներ
խմբագրելԱրժանացել է Լիբանանի նախագահի Պատվո արծաթե մեդալի։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱլթունյանի գործերը ցուցադրվել են Երևանում (1999)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 164)։ |