Մարտին Վուչիչ

մակեդոնացի երաժիշտ

Մարտին Վուչիչ (մակեդոներեն՝ Мартин Вучиќ, օգոստոսի 7, 1982(1982-08-07), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի հայտնի փոփ երաժիշտ, ով «Make my day» երգով ներկայացրել է Մակեդոնիայի Հանրապետությունը Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում։

Մարտին Վուչիչ
Բնօրինակ անունմակեդոներեն՝ Мартин Вучиќ
Ծնվել էօգոստոսի 7, 1982(1982-08-07) (41 տարեկան)
Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիայի Հանրապետություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
Գործիքներհարվածային համակարգ և վոկալ
ԼեյբլCity Records
Կայքmartinvucic.com

Կենսագրություն խմբագրել

Դեռևս վաղ մանկությունից Մարտինը սկսել է երաժշտության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել։ Երեք տարեկան հասակում սկսել է թմբուկ նվագել, իսկ յոթ տարեկան հասակում մասնակցում է երեխաների համար նախատեսված մրցույթի։

Նրա երաժշտական կարիերան սկսել է 2002 թվականին, երբ Մարտինը թողարկեց իր դեբյուտային կատարումը՝ «Рано ми jе да се врзам» վերնագրով։ Դրանից հետո այդ երգը ճանաչվել է «Մակեդոնիայի տարվա լավագույն երաժշտական կատարում»։ Նրա հաջորդ քայլը երաժշտական ասպարեզում եղել է մասնակցությունը «Բուդվա» բալկանյան երաժշտության փառատոնին։ Երիտասարդ արվեստագետի կատարումը ստացել է դրական արձագանք՝ քննադատների և լրագրողների կողմից և դարձել «Տարվա լավագույն առաջընթաց 2002»։

2005 թվականին Մարտինը «Make my day» երգով ներկայացրել է իր երկիրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած Եվրատեսիլ երգի մրցույթում։ Եզրափակչում նա զբաղեցրել է տասնյոթերորդ հորիզոնականը։ 2006 թվականին դարձել է Մակեդոնիայի եվրատեսիլյան խոսնակը՝ հայտարարելով Մակեդոնիայի հանդիսատեսի քվեարկության արդյունքները։

Մինչ օրս թողարկել է երեք սոլո ալբոմ։ Ներկայումս բնակվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վուչիչի բեկ վոկալիստներից մեկը՝ Վլատկո Իլիևսկին դարձել է Մակեդոնիայի եվրատեսիլյան ներկայացուցիչը 2011 թվականին։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Рано je да се врзам (2004)
  • Муза (2005)
  • Македонски звуци (2008)

Սինգլներ խմբագրել

  • Make My Day (2005)
  • Тише Куцаj Срце Моjе (2006)
  • Бибер и чоколада (2007)

Արտաքին հղումներ խմբագրել