Մարտին Վարդանյան

հայ քիմիկոս

Մարտին Սիմոնի Վարդանյան (հոկտեմբերի 6, 1900(1900-10-06)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1991[2]), հայ խորհրդային քիմիկոս։ ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս։

Մարտին Վարդանյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1900(1900-10-06)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1991[2]
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Կարմիր եռանկյուն, Պոլիմերացված պլաստմասսաների գիտահետազոտական ​​ինստիտուտ[1], Երևանի պետական համալսարան և Կուսկովսկու քիմիական գործարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1929)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ամուսին(ներ)Նազելի Լիսիցիան

Կենսագրություն

խմբագրել

Համարվում է Խորհրդային Միությունում պլաստմասսաների արդյունաբերության կազմակերպիչներից։ ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս։ Ավարտել է (1929) Լենինգրադի Մ․ Կալինինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) պլաստմասսաների ինստիտուտում (1932-1940), մասնակցել է քիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող հակակոռոզիոն ծածկույթների (№ 86, 88 լաքեր և այլն) ստեղծման աշխատանքներին։ Նրա մասնակցությամբ է կազմակերպվել վինիլացետատի արտադրությունը Երևանում։ Այդ կապակցությամբ Վարդանյանը գործուղվել է Երևան և մեծ ծառայություններ ունի Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման գործում։ 1938-1939 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի դեկան։ Աշխատել է Կուսկովոյի, Նովոսիբիրսկի և Պոդոլսկի քիմական գործարաններում (1941-1973), որպես գլխավոր ինժեներ, տնօրենի տեղակալ և տնօրեն։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11. — էջ 321.
  2. 2,0 2,1 2,2 hush.am
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 321