Մարտին Սաար (անգլ.՝ Martin Saar, ապրիլի 30, 1980(1980-04-30), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի նկարիչ[1], աշխատում և ապրում է Տալլինում և Նյու Յորքում։

Մարտին Սաար
էստ․՝ Martin Saar
Ծնվել էապրիլի 30, 1980(1980-04-30) (43 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունԷստոնիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Martin Saar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2002 թվականին ավարտել է փողոցային արվեստի Կևադեի դպրոցը և Էստոնիայի նկարչական ակադեմիան, ինչպես նաև Նյու Յորքի արվեստի ակադեմիան[2]։ Սաարի նկարների շարքում են խճանկարներ, տարբեր կտավներ և ջրաներկով նկարներ, ինչպես նաև թվային կոլաժներ և տեսահոլովակներ։ Որպես ոգեշնչում Սաարը օգտագործել է երաժշտությունը, որը փոխանցում է տարբեր սկզբունքային գույներ և արտահայտիչ ժեստեր։ Սաարի նկարների մի քանի շարքերը քսման, փոքր տարածքի վրա կենտրոնացման կիրառման վառ օրինակներ են։ Խոշոր միագույն կտավները արտացոլում են Խորհրդային Էստոնիայում նրա ընտանեկան կյանքի հիշողությունները։

Սաարն արժանացել է ճանաչման՝ շնորհիվ Նյու Յորքի հայտնի մարդկանց խճանկարային նկարի, որում պատկերած դիմանկարները տպագրվել են «Նյու Յորք Թայմս»-ում[3]։ Սաարը ցուցադրել է իր աշխատանքները ավելի քան 10 անհատական ցուցահանդեսներում և մի քանի խմբային ցուցադրություններում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Նենսի Ռեյգանի, Դեյվիդ Կոպերֆիլդի, Ֆարահ Փեհլևիի, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի և Կարոլինա Հերերայի նման հանրաճանաչ մարդկանց հավաքածուների շարքում[4]։

Խմբային ցուցահանդեսներ խմբագրել

  • 2007՝ Bridge Art Fair, Մայամի
  • 2007՝ Լեյլա Թագինիա-Միլանի Հելլերի պատկերասրահ, Նյու Յորք
  • 2007՝ ArtDepoo, Տալլին
  • 2007՝ Սոհո Հաուս, Նյու Յորք
  • 2006՝ Լեյլա Թագինիա-Միլանի Հելլերի պատկերասրահ, Նյու Յորք
  • 2006՝ Վիվան Նեպ պատկերասրահ, Տալլին
  • 2004՝ Surf Ambiance Gallery պատկերասրահ, Սեգ Հարբոր, Նյու Յորք[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Սաար» հոդվածին։