Մարտին Լաուրելլո (գերմ.՝ և անգլ.՝ Martin Laurello, 1886, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - 1955, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), կրկեսի՝ հազվագյուտ անոմալիա ունեցող արտիստ։ Նա կարողանում է գլուխը շրջել 180°-ով։ Հայտնի է «բու-մարդ» մականվամբ[1]։

Մարտին Լաուրելլո
Ծնվել է1886
ԾննդավայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Մահացել է1955
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկրկեսի դերասան

Կենսագրություն խմբագրել

Մարտին Էմերլինգը ծնվել է Նյուրնբերգում՝ սովորական գերմանական ընտանիքում[2]։ Ծնողները նկատել են, որ իրենց որդին կարողանում է գլուխը 180 աստիճանով պտտել, ընդ որում՝ առանց ցավ զգալու։ Ծնողները զարմացած էին իրենց փոքրիկից։ Բայց Մարտինը չէր կարող երկար ժամանակ շրջված պարանոցով լինել, քանի որ այդ վիճակում դժվար էր շնչել։ Երբ Մարտինը մեծացել է, սկսել է ելույթ ունենալ կրկեսում և շրջել Եվրոպայով մեկ, բայց դա չէր բավականացնում նրան, նա ուզում էր ավելի մեծ համբավ։

1907 թվականին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, չնայած Ամերիկան չէր սիրում։ Նա իրեն անվանել է Մարտին Լաուրելլո։ Աշխատել է կրկեսում՝ ցույց տալով իր մարմինը։ Լաուրելլոն չէր կարողանում նորմալ շնչել շրջված պարանոցով, բայց կարող էր խմել ու ծխել։ Շուտով նա ամուսնացել է, սակայն 1931 թվականին կինը ոստիկանությանը Մարտինի վերաբերյալ դիմում է գրել, որից հետո Մարտինին ձերբակալել են։ Մարտինի գործունեությունը հաջող էր։

Մարտին Լաուրելլոն մահացել է 1955 թվականին սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Բու-մարդը կարողանում էր շրջել գլուխը 180%-ով (Տեսանյութ), Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Ripley's Believe it or Not! – Strange but True. Ripley Publishing. 2009. էջեր 21–. ISBN 9781422225738.

Արտաքին հղումներ խմբագրել