Մարտին Ավե (ֆր.՝ Martine Havet, մայիսի 28, 1947(1947-05-28)[1], Champlan[1] - հունվարի 13, 2015(2015-01-13)[2][1], Կորբեյ-Էսոն[1]), ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի։

Մարտին Ավե
ֆր.՝ Martine Havet
Ծնվել էմայիսի 28, 1947(1947-05-28)[1]
ԾննդավայրChamplan[1]
Մահացել էհունվարի 13, 2015(2015-01-13)[2][1] (67 տարեկան)
Մահվան վայրԿորբեյ-Էսոն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավարուհի

Կենսագրություն խմբագրել

Մարտին Ավեն ֆրանսիացի իմպրեսարիո Մարսել Ավեի դուստրն է։ Դեռևս 8 տարեկանում Մարտինը խաղացել է Ժան-Պոլ Լե Շանուայի «Թշվառները» ֆիլմում Կոզետի դերը, որը նկարահանվել է 1958 թվականի, ըստ Վիկտոր Հյուգոյի համանուն ստեղծագործության։

Ֆիլմում Մարտինի գործընկերներն էին Ժան Գաբենը (Ժան Վալժանի դերում) և Բուրվիլը (Թենարդի դերում)։ Դերասանուհին հաջորդող տարիներին նույնպես նկարահանվել է, հիմնականում երեխաների դերում. դրանցից հայտնի է հատկապես Միշել Բուարոնի «Դպրոցականների ճանապարհը» ֆիլմը[3][4]։

1960-ականներին նա թողարկել է տասնյակ երաժշտական մինի-ալբոմներ[3][5]։

Հասարակության ուշադրությունը հրավիրեց մի քանի տասնամյակներ հետո, մասնավորապես 1980 թվականին, երբ «Profil» խմբով Հաագայում ներկայացրեց Ֆրանսիան՝ Եվրատեսիլ երգի մրցույթին ու զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը[3][4]։

Մահացել է 2015 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզի ծերանոցներից մեկում՝ երիկամային անբավարարությունից[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 http://slc.centerblog.net/898-martine-havet
  3. 3,0 3,1 3,2 3,3 «L'actrice Martine Havet, "Cosette", est décédée» (ֆրանսերեն). Le Figaro. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Mort de Martine Havet, Cosette dans Les Misérables et chanteuse de l'Eurovision» (ֆրանսերեն). Purepeople. 2015 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Martine Havet» (ֆրանսերեն). Encyclopédisque. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ավե» հոդվածին։