Մարտիկ Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկ Գասպարյան (այլ կիրառումներ)
Մարտիկ Աշոտի Գասպարյան (հոկտեմբերի 24, 1948, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ-հրամանատար։ 1979 թվականին ավարտել է Աշխաբադի մեքենաշինական տեխնիկումը։ 1988 թվականի օգոստոսին վերադարձել է Արցախ, մասնակցել հանրահավաքներին և Հադրութի շրջանի Հայկավան գյուղի ինքնապաշտպանությանը։ 1991-1993 թվականներին ԻՊՈՒ 6-րդ, ապա 8-րդ վաշտի՝ 53-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար) կազմում մասնակցել է Շուշիի, Ասկերանի,Մարտունիի շրջանների ազատագրական մարտերին։ 1993-1994 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ռազմական ոստիկանության բաժնի պետ։ 1994 թվականին հունիսին զորացրվել է։
Մարտիկ Աշոտի Գասպարյան | |
---|---|
հոկտեմբերի 24, 1948 - | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | Արցախ |
Զորատեսակ | Մոտոհրաձգային |
Հրամանատարն էր | ԻՊՈՒ 53-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակ |
Մարտեր/ պատերազմներ | Հադրութի շրջանի Հայկավան գյուղի ինքնապաշտպանություն, Շուշիի, Ասկերանի, Մարտունիի շրջանների ազատագրական մարտեր |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |